Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:
Հայկական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է Վրաստանի խորհրդարանում ունենալ հայրենասեր հայ պատգամավորներ, որոնք անվերապահ կպաշտպանեն Վրաստանի հայության, հատկապես Ջավախահայության իրավունքները:
Եվրոպայի Հայերի Համագումարը կոչ է անում մեր Վրաստանաբնակ հայրենակիցներին բոլորով մասնակցել ընտրություններին եւ իրենց ձայնը տան երեք հայ թեկնածուներ՝ Սամվել Մանուկյանին, Սամվել Պետրոսյանին եւ Արսեն Կարապետյանին:
Սամվել Մանուկյանը Վրաստանի IX գումարման խորհրդարանի պատգամավոր է:
Ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 6-ին: Ավարտել է Երևանի տնտեսական համալսարանը՝ քաղաքացիական-աշխատանքային իրավունք մասնագիտությամբ:
"Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան" կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածուներից է: Նա կներկայանցի Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքը:
Սամվել Մանուկյանը եղել է նաև գյուղատնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովների կազմում և հանդիսանում է խորհրդարանական 19 խմբերի անդամ:
Ամուսնացած է, ունի 3 երեխա և 1 թոռնիկ:
––––––––––––––––––
Սամվել Պետրոսյանը ծնվել է 1954 թվականին Ախալքալաքում: 1971 թ.-ին ավարտել է քաղաքի ռուսական դպրոցը: Այնուհետև ընդունվել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ:
Սովետական Միության փլուզումից հետո նա դառնում է Ախալքալաքի պրեֆեկտ, ճանապարհի ղեկավար (ճանապարհային ոստիկանությունում), հետո Ախալքալաքի ոստիկանապետ: 2012-2016թթ. "Միասնական ազգային շարժում" կուսակցության մեծամասնական պատգամավոր էր:
Վրաստանի խորհրդարանի նախկին, ներկայիս Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը կառաջադրվի "Հայրենասերների դաշինք" կուսակցական ցուցակներով:
Սամվել Պետրոսյանը ամուսնացած է, ունի երկու երեխա և թոռներ:
Արսեն Կարապետյանը ծնվել է 1982 թվականի հուլիսի 19-ին: Ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, մասնագիտությամբ իրավաբան է:
Արսեն Կարապետյանը "Եվրոպական Վրաստան" կուսակցության մեծամասնական պատգամավորության թեկնածուներից է: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին նա կներկայանցի Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքը:
Արսեն Կարապետյանը 2016 թվականին խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է "Միասնական ազգային շարժում" կուսակցության կողմից որպես մեծամասնական թեկնածու:
Ազգային անվտանգության հակակոռուպցիոն բաժնում աշխատել է 2002-2007 թվականներին:
Արսեն Կարապետյանը 2007-2013 թվականներին եղել է Նինոծմինդայի ոստիկանապետ:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Եվրոպայի Հայերի Համագումար
24 հոկտեմբեր 2020
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։