Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
aznavurԻնչպես տեղեկացնում է չեխական հանրային հեռուստատեսության 6-րդ ստուդիա հաղորդաշարը, երկու շաբաթից,մայիսի22-ին՝  իր ծննդյան 91 ամյակի առիթով, ֆրանսահայ հայտնի երգիչ Շարլ Ազնավուրը հանրության դատին կհանձնի իր նոր ձայնասկավառակը՝ ,,Բիս,,ը/Encores/։ Հաղորդավարն ու երաժշտական մեկնաբանը փաստում էին, որ հազվադեպ երեւույթ է, երբ այդ տարիքի երաժիշտը գրում է ոչ միայն նոր ալբոմի երգերը, այլեւ դրանք ձայնագրում եւ երգում։ Ազնավուրը հայտնի է նաեւ իբրեւ քաղաքական գործիչ, քանի որ ըստ մեկնաբանի միջազգային դիվանագիտկան ատյաններում ներկայացնում է Հայաստանի շահերը։ Նշվում է նաեւ, որ Ազնավուրը 50-70 ական թվականների եվրոպական մշակույթի դեսպանն է, ով եկավ փոխարինելու ամերիկյան շոու բիզնեսին եւ թելադրելու ֆրանսիական երգարվեստը։