Իսպանահայերի բողոքի երթը Մադրիդի կենտրոնական փողոցներով
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Հոկտեմբերի 20-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվեց հայության երթը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան դադարեցնելու կոչով եւ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով։ Քայլերթին մասնակցել են նաեւ աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը և հանրաճանաչ դերասան Հովիկ Կեուչկերյանը։
Երթից հետո, շնորպակալական նամակով իսպանահյությանն է դիմել դեսպան Վլադիմիր Կարմիրշաքյանը, ով մասնավորապես գրել է՝
,,Իսպանիայում բնակվող սիրելի´ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող՝ Մադրիդում կազմակերպված քայլերթի համար ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Մադրիդի «Հայ Տուն» համայնքային կառույցին, ինչպես նաև՝ Բարսելոնայից, Ալիկանտեից, Վալենսիայից, Բասկերի Երկրից, Իսպանիայի տարբեր մեծ ու փոքր այլ քաղաքներից ժամանած մեր հարյուրավոր հայրենակիցներին։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանին, աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանին և հանրաճանաչ դերասան Հովիկ Կեուչկերյանին՝ քայլերթը գլխավորելու և այդպիսով հայ համայնքի ձայնն Իսպանիայում առավել լսելի դարձնելու համար:
Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք Իսպանիային և ողջ աշխարհին, որ մենք միասնական ենք, իսկ երբ մենք միասնական ենք, մեզ հաղթելն անհնար է։
Կրկին անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեր հայրենասիրության և նվիրվածության համար։
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։
Խորին հարգանքով՝
Վլադիմիր Կարմիրշալյան
Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան,,։
orer.eu