Այսօր Լոնդոնում բողոքի ցույց է եղել ոչ միայն BBC հեռուստառադիոընկերության մոտ, այլեւ Թուրքիայի դեսպանատան առջեւ։ BBC -ի մոտ հայ ցուցարարները ամոթանք են տվել հեռուստաընկերությանը միակողմանի լրատվության համար եւ պահանջել են օբյեկտիվություն։
Թուրքիայի դեսպանության մոտ ցույցին հայերի հետ միասին իրենց բողոքն են հայտնել նաեւ հույներն ու կիպրացիները։
Այսօր խաղաղության ու բողոքի ակցիա է եղել նաեւ Վիեննայում՝ օպրեային թատրոնի շենքի դիմացի հրապարակում, որի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ հայտնի երաժիշտներ դաշնակահար Նարե Արղամանյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Արամ Իփեքջյանը, ջութակահար Գայանե Միրզոյանը եւ լարային քառյակը, երգչուհիներ Ստելլա Գրիգորյանը եւ Թերեզա Բեգլարյանը:
Նույն օրը Վիեննայի Սբ. Միքայել եկեղեցում տեղի է ունեցել խաղաղության աղոթք` նվիրված Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատմանը: