Հայերի ցույցերը Բրատիսլավայում, Բելգրադում եւ Լոնդոնում
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Հոկտեմբերի 9ին Բրատիսլավայում ՝ Սլովակիայի մայրաքաղաքում կառավարության շենքի դիմաց տեղի է ունեցել սլովակահայերի երթը եւ ցույցը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի դատապարտման կոչով։ Ինչպես ՕՐԵՐին հայտնեց Հայաստանի պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը հայ համայնքի ներկայացուցիչները նաեւ բողոքագիր են ներկայացնելու Սլովակիայի բարձրաստիճան ղեկավարներին։
Հոկտեմբերի 2-ին հսկում Սերբիայի մայրաքաղաքի՝ Բելգրադի հայկական խաչքարի մոտ
Հոկտեմբերի 2-ին Սերբիայի Հայ Համայնքի մի քանի ներկայացուցիչներ և հայ ժողովրդի բարեկամներ ծաղկեպսակներ դրեցին Բելգրադի Զեմունի քաղաքային այգում տեղադրված խաչքարի մոտ, հարգանքի տուրք մատուցելու այս օրերին Արցախում զոհված անմեղ զոհերի և զոհված հայ զինվորների հիշատակին:
Այդ առիթով մամուլի ներկայացուցիչներին տված հարցազրույց են տվել Սերբիայի Հայ Համայնքի նախագահ Սամվել Այվազյանը և Արաքսի Միքաելյանը։ Սամվել Այվազյանն ասել է, որ իր բարոյական պարտքն է համարում ծաղկեպսակների զետեղումը զոհված քաղաքացիների և զինվորների համար, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին Հայ-ադրբեջանական հակամարտության ընթաքում։
Պսակադրման արարողությանը մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը և «Բայազետ» ռազմական զինծառայող վետերանների միության անունից, գեներալ մայոր ՝Սլավոլյուբ Ստոյանովիչը։ Այս մասին հայտնում է Անժելա Նեդելկովիչը։
Հոկտեմբերի 10-ին ցույց եւ երթ Լոնդոնում
Հոկտեմբերի 9-ին հարյուրավոր հայեր Մեծ Բրիտանիայի տարբեր ծայրերից կրկին հավաքվել էին խաղաղ բողոքի ցույց անկացնելու, բողոքելով ադրբեջանական ագրեսիայի դեմ, այս անգամ Անգլիայի վարչապետի շենքի արջև: Մասնակիցները կարգախոսներ էին կոչում ինչպիսինն են` «Արցախը Հայաստան է» և «Ճանաչեք Արցախը» , որտեղ շեշտվում էր նաև բրիտանական կառավարության կողմից խնդրն իրավացի բարձրաձայնելու անհրաժեշտությունը:
Սա Մեծ Բրիտանիայի AYF երիտասարդության կազմակերպած և հայ համայնքի մասնակցած ամենամեծ բողոքի ցույցերից մեկն էր, որին մասնակցում էին նաև բազմաթիվ օտար ազգիներ ՝ հզոր պաստառներով: Բողոքի ցույցին հաջորդեց եկեղեցական ժամերգություն`աղոթելու մեր ազգի համար համերաշխության և խաղաղության համար: