Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 10-ին  Մակեդոնիայի Սկոպյե մայրաքաղաքի Մայր տաճարում տեղի ունեցավ աղոթք ու հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին ու նահատակներին, աղոթք բարձրացվեց  առ Աստված Հայաստանի ու Արցախի խաղաղության համար։  Արարողությանը մասնակցեցին Մակեդոնիայի հայ համայնքի տասնյակից ավելի ներկայացուցիչներ՝ Սուրեն Երիցյանի ղեկավարությամբ։ 

Ինչպես հաղորդում է Արմինե Փիլոյան Վրտսկան, կատարվել է նաեւ մոմավառություն, եւ հացի ու գինու օրհնություն։ 

 

orer.eu