Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
riga genocide 1Ապրիլի 24-ին Ռիգայում հայ համայնքը՝ գլխավորությամբ Մերձբալթիկայում հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանի  հայկական խաչքարի մոտ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին, այնուհետեւ ներկաներին դիմեց Տեր Խոսրովը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը եւ  միջազգային  ճանաչման ու հատուցման խնդիրներին։ Հիշատակի արարողությանը ներկա էր նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Հայր Օլեգը։ Այնուհետեւ լատվիահայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ շարժվեցին դեպի Ռիգայում Թուրքիայի դեսպանություն, ուր անցկացրին հսկում- բողոքի ցույց։