Ստեփանակերտում հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով վնասվել են տասնյակ բնակելի տներ, բազմաբնակարան շենքեր և տարբեր ենթակառուցվածքներ: https://bit.ly/34sW3ew
«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն անսպասելի չի եղել, սակայն անսպասելի է եղել Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ներգրավումը». Նիկոլ Փաշինյան։https://bit.ly/2FeALZC
Թշնամական զորքերի ոչնչացումը շարունակվում է։ ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել։https://bit.ly/30JPWkV
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ կապ չհաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ։https://bit.ly/3npoe6I
Հրապարակվել է ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացման տեսանյութը: Պահեստի հետ օդ են բարձրացել մոտոհրաձգային գումարտակի, հրետանային դիվիզիոնի և հատուկ նշանակության ջոկատի ամբողջական ուժեր։https://bit.ly/2FbMTuk
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մշտապես կատարել, կատարում և կատարելու է ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունները: https://bit.ly/3ntwiDk
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ թշնամու գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա։https://bit.ly/30GYqJM
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել Հայաստանի առողջապահական համակարգի համար։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կոչ է արել հետևել սանիտարահամաճարակային բոլոր կանոններին՝ այդպես ևս աջակցելով զինվորներին։https://bit.ly/36EGHX5
Արցախի աջակցության համար «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարած նվիրատվությունները հատել են 80 միլիոն դոլարի շեմը։https://bit.ly/3iy47zC
Հոկտեմբերի 7-ի գիշերը հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Հակառակորդը մարտադաշտում թողել է ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա։ly/33zDzK7
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել՝ ցուցադրելով հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի խոցված վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազան։ly/2HXGT9q
Ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով): Փորձում են առաջ շարժվել և հրահրել արցախյան կողմին հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում, որ այլընտրանք չունենալով, նրանք կնահանջեն կամ կփախչեն իրանական տարածք: ly/30GdAyV
ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: ly/36Jg8zV
«Ու մենք պայքարելու ենք մինչև վերջնական հաղթանակ։ Սակայն սա միայն Արցախի և Հայաստանի խնդիրը չէ». Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է արել երկրներին ձևավորել հակաահաբեկչական նոր կոալիցիա։ly/3nAkCPw