Սեպտեմբերի 29-ին սերբական հեռուստատեսությամբ РТРС, առավոտյան լուրերում ելույթ ունեցավ Սերբիայի Հայ Համայնքի նախագահ Սամվել Այվազյանը: Հաղորդման ընթացքում մեկնաբանվեցին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման շուրջ իրադարձությունները:
Սամվել Այվազյանը իր խոսքում նշեց, որ սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան ադրբեջանական ռազմական ուժերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ամբողջ սահմանի երկարությամբ կրակ բացեցին Լեռնային Ղարաբաղի վրա,օգտագործելով տարբեր տեսակի ռազմական տեխնիկա՝ ուղղաթիռներ, ԱԹՍ, արտելերիա և հազարավոր վարձու ջիհադիստներ, որոնք ժամանել էին Ադրբեջան, Սիրիայից, վարձկան թուրքմեններ, որոնք պետք է գնային Լիբանան, բայց քանի որ այնտեղ կառավարութունը փլուզվեց, նրանց ուղարկեցին Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու:
Ամբողջ զինամթերքը , որն օգտագործվում է հայերի դեմ, թուրքական արտադրության է, նունիսկ ինքնաթիռները Լ-16: Լեռնային Ղարաբաղի նախագահ, պարոն Արայիկ Հարությունյանը նշեց, որ սա պատերազմ է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի դեմ: Այս ոճրագործությանը նրանք վաղուց էին պատրաստվում եւ դեռ մեկ ամիս առաջ Ադրբեջանի հետ միասին զորավարժություններ են անցկացրել և ամբողջ զինամթերքը, տասնյակ ինքնաթիռներ դրանից հետո ուղարկվեցին Ադրբեջան:
Լեռնային Ղարաբաղն ունի բավականին լավ պատրաստված ռազմական ուժեր, ինչն էլ պարզ երևում է երկու կողմերում տրված զոհերի քանա,կից, որ Լեռնային Ղարաբաղի զինվորական բանակի պատրաստակամությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է , քան հակառակորդինը:
Սամվել Այվազյանի ելույթի թարգմանությունը՝
Անժելա Նեդելկովիչի
Բելգրադ 7.10.2020թ.
Տեսանյութն այստեղ՝
https://www.facebook.com/anzela.nedeljkovic/videos/10220037291540763