Չեխիական հեռուստատեսությունը Մոսկվայի միջազգային կինոփառատոնին նվիրված ռեպորտաժում անդրադարձավ ոչ միայն չեխական ֆիլմերին, որոնք պետք է ցուցադրվեն, այլեւ հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ,, Դրախտի դարպասը,, ֆիլմին, որը կազմակերպիչները վերջին պահին հանել են փառատոնի ծրագրից, քանի որ նվիրված է Ղարաբաղյան թեմային։
Թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք սա քաղաքականություն չէ, փառատոնի ներկայացուցիչն ասաց, որ հայերի հետ միշտ լավ հարաբերություն են ունեցել, բայց քանի որ հիմա լարված վիճակ է, խուսափում են ավելորդ բախումներից։ ,,Սա ավելի շատ հակաքաղաքականություն է, քան քաղաքականություն ,-ասաց նա։
Հայտնի է, որ Հայաստանի կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը բողոքի նամակ է հղել կինոփառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովին, պահանջելով վերականգնել հայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը։ Նման մի նամակ էլ Մոսկվա է ուղարկել Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։
orer.eu