Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
spaine 2 2015Մանիսեսն Իսպանիայի ութերորդ քաղաքն է, որ միացավ այն քաղաքներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդ ութ քաղաքներից հինգը՝ Միսլատան, Բուրխասոտը, Բետերան, Չիրիվեյան և Մանիսեսը, գտնվում են Վալենսիայի մարզում: Նման ցուցանիշն, անկասկած, վկայում է Արարատ Հայկական Միության հետևողական և անաչառ աշխատանքի մասին, որն այժմ արդեն անցնում է նաև Վալենսիայի սահմանները՝ հասնելով այլ մարզերի այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Պինտոն, Սան Սեբաստիանը, Բիլբաոն և Մերիդան: Դրանցից առաջին երկուսը նույնպես արդեն ճանաչել են ցեղասպանությունը, իսկ մյուսներում դեռևս որոշ հարցեր ճշտվում են: