Այսօր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ եւ Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան ընդունել է Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին եւ Պրահայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհրդի պատվավոր անդամ Տիգրան Աբրահամյանին։ Հանդիպման ընթացքում Հայր սուրբը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանում առկա իրավիճակը։
Կարդինալ Դուկան իր մտահոգությունն է հայտնել, աղոթք բարձրացրել Արցախում խաղաղության համար եւ իր քաջալերանքը հայտնել հայ ժողովրդին։
Նշենք նաեւ, որ վաղը՝ հոկտեմբերի 2-ին ժամը 18-ին Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա ընդհանրական աղոթք՝ Արցախի ու Հայաստանի խաղաղության, հայ զինվորի եւ հաղթանակի համար։
orer.eu