Թուրքերը սերբ դերասան Բիկովիչին հայտարարել են հայ վարձկան
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Թուրքական derindusunce.org կայքը սերբ սիրված դերասան Միլոշ Բիկովիչին հայտարարել է վարձկան, որը հայկական կողմից պայքարում է Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղում:
Այդ պորտալը Twitter- ում հրապարակել է Բիկովիչի լուսանկարը «Կոշարե» ֆիլմի նկարահանումներից, որում նա սերբական համազգեստով է, տալով մեկնաբանություն՝ «Սերբական ծագումով վարձկան Ալեքսա Ջուրիչի նկատել են Հայաստանում՝ Վագները (ռուսական մասնավոր անվտանգության ընկերություն) հեռու չէ:»
Չնայած Twitter- ի շատ օգտվողներ, այդ թվում ՝ Թուրքիայից, ճանաչել են Բիկովիչին և հայտարարել, որ դա հայտնի սերբ դերասանի նկարն է, պորտալը չի հեռացրել իր գրառումը:
Դրան արձագանքել է և ինքը ՝ Բիկովիչը ՝ նախ կատակով, գրելով Twitter- ում՝ «Հարավ» ֆիլմի և գովազդների նկարահանումների, և ԲԴԹ (Բելգրադի Դրամատիկական Թատրոնի) ներկայացումների ընդմիջումների ժամանակ ես երբեմն համազգեստ եմ հագնում և գնում խաղաղություն հաստատելու այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է:
Դրանից հետո նա դիմել է թուրքական derindusunce.org պորտալին: «Իսկ հիմա լրջորեն։ Ես չգիտեմ, թե ինչու եք տեղադրել լուսանկար ֆիլմի նկարահանումներից․․․ Ծիծաղելի է և անլուրջ մի շատ լուրջ թեմայի համար», գրել է սերբ դերասանը։
Հրապարակումը պատրաստվել է Վարբո Մեդիայի կողմից /varbo.am/
orer.eu