ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Չեխիայում բնակվող հարգելի հայրենակիցներ։ Շատերն են ահազանգում, որ ցանկանում են Արցախի համար գումար կամ մարդասիրական օգնություն փոխանցել։
Այսօր տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Պրահայի ծխական խորհրդի եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների ժողով, որի արդյունքում որոշում կայացվեց առայժմ փոխանցել միայն գումար։ Ձեր ցանկությամբ գումարը կարող եք հանձնել Սուրբ Հոգի եկեղեցում վաղվանից ամեն օր ժամը 11-ից մինչեւ ժամը 17-ը, իսկ կիրակի օրը ժամը 13-ին ժամերգությունից առաջ կամփոփվի ամբողջ գոմարը եւ կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին՝ Չեխիայի հայության անունից։
Ժողովին ներկա էին նաեւ Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները։
Եկեղեցում լինելու դեպքում կարող եք զանգահարել Քրիստինեին՝ 775962040 հեռախոսահամարով ։