Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր առավոտյան Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ վարչապետ Բաբիշին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը։ Նա նշեց, որ անցած 3.5 տարիների ընթացքում բավականին մեծ ծրագրեր են իրականացվել, շնորհակալություն հայտնեց իր թիմին համատեղ աշխատանքի համար։

Կեսօրին արդեն, վարչապետ Բաբիշը հանդիպեց լրագրողներին եւ հայտնեց, որ Ադամ Վոյտեխը միշտ վայելել է իր աջակցությունը, նա անկախ Չեխիայի պատմության մեջ  առողջապահության լավագույն նախարարն է, ազնիվ, շիտակ ու խելացի մարդ է եւ գործիչ։ 

Վարչապետը հայտնեց նաեւ, որ Վոյտեխին հաջողվել է լավագույնս կազամակերպել Քովիդ 19-ի առաջին ալիքի դեմ պայքարը, առողջապահության ոլորտը դուրս է բերել ճահիճից,  բացառել է կոռուպցիան, ներդրել է էլեկտրոնային համակարգ, լուծել է կադրային հարցեր։ ,,1 ժամից ավել կտեւի, եթե թվարկեմ նախարար Վոյտեխի կատարած բոլոր դրական աշխատանքները, սակայն ես լիովին հասկանում եմ իրեն, քանի որ շարունակ գտնվել է թե՛ ընդդիմության, եւ թե՛ կոալիցիոն կառավարության անդամների քննադատության տակ, եւ ուզում է դուրս գալ եւ հարթակը տրամադրել այլոց ,,- ասաց վարչապետը։ Նրա ասելով, ըստ ստացած արձագանքների, Վոյտեխը եղել է կառավարության ամենասիրված նախարարը։ 

Նա նաեւ նշեց, որ առողջապահության նոր նախարարը կլինի Վոյտեխի նախկին տեղակալ եւ գլխավոր իմունոլոգ, այժմ՝ բժշկական ուսումնասիրությունների գծով հատուկ ներկայացուցիչ Ռոման Պրիմուլան, ով ոլորտի փորձառու մասնագետներից է։ Այսօր օրվա երկրորդ կեսին նրան կընդունի նախագահ Զեմանը եւ կստորագրի հրամանագիրը։ Վաղվանից Պրիմուլան կանցնի աշխատանքի։ 

Նշենք նաեւ, որ վերջին շաբաթվա ընթացքում Քովիդ 19-ով վարակվածների թիվը սրընթաց աճ գրանցեց Չեխիայում՝ հատելով օրական 3000-ի սահմանը։ Երեկ գրանցվել է 985 վարակված։ Մասնագետները նշում են, որ դա պայմանավորված է նաեւ հանձնած թեստերի մեծ քանակով։ Եթե նախկինում հանձնում էին օրական մինչեւ 6000 թեստ, ապա վերջին շաբաթվա ընթացքում  այդ թվիը անցնում էր օրական 20 հազարը։ Ամեն դեպքում, բացի դրսում քայլելուց եւ ռեստորանում հաց ուտելուց, բոլոր հասարակական վայրերում դիմակ կրելը պարտադիր է։ 

 

orer.eu