Ապրիլի 22-ի երեկոյան ավստրիական հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում, որին հրավիրված էին նաև Ավստրիայում Հայաստանի և Թուրքիայի դեսպանները: Սակայն Ավստրիայում Թուրքիայի դեսպան Հասան Գյոգուշը չներկայացավ քննարկմանը: Հաղորդմանը մասնակցեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի խորհրդարանի երրորդ նախագահ Նորբերտ Հոֆերը, Ավստրիայի թուրքական համայնքային կառույցի ղեկավարը, ավստրիացի, թուրք և գերմանացի պատմագետներ: Ցուցադրվեց գերմանական «Աղետ» փաստավավերագրական ֆիլմը: