Այսօր՝ սեպտեմբերի 13ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչանը մատուցեց Սուրբ Խաչի տոնին նվիրված պատարագ, որի վերջում Հայր սուրբը ներկաներին քարոզեց Սուրբ Խաչի խորհրդի մասին։
Այնուհետեւ ներկաները ունկնդրեցին մի հրաշալի դասական համերգ, որը ներկայացրեց Կարլի համալսարանի նվագախմբի եւ երգչախմբի գլխավոր դիրիժոր դոկտոր Հայկ Ութիջյանը։ Նա եւ իր երգչախմբի եւս 4 երգիչներ կատարեցին հայ հոգեւոր շարականներ եւ տաղեր, որոնք ընդմիջվեցին դոկտոր ՈՒթիջյանի մանրամասն բացատրություններով։ Համերգը նվիրված էր օրերս կյանքից հեռացած չեխ հայամետ լրագրող Դանա Մազալովային հիշատակին։
Օրեր