Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Արցախի Հանրապետություն նախագահ Արայիկ Հարությունյանին

 Հարգարժան պարոն նախագահ, Կատալոնիայի հայկական «Արարատ» միության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ, խոնարհվում եմ բոլոր նրանց պայծառ հիշատակի առջեւ, ովքեր ընկան հայոց երկրորդ պետության անկախությունը պաշտպանելու ճանապարհին:

Արցախի ժողովուրդն իր անբեկանելի որոշումը կայացրեց ռազմական ու քաղաքական դժվարին եւ անորոշ մի ժամանակաշրջանում, երբ թերեւս միակ որոշակի ու հստակ իրողությունը հայրենի հողին սպառնացող վտանգի ահագնացումն էր: Պատմությունն ապացուցեց, որ անկախության հռչակումն էր արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի պաշտպանության միակ ուղին:

Իսկ արցախահայությունն ապացուցեց, որ կարող է հաղթել, բուժել պատերազմի վերքերը, արարել ու շենացնել իր լեռնաշխարհը: Եվ ավելին, հաստատակամորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ կառուցել ժողովրդավարական հասարակարգ, որը պետության ու հասարակության զարգացման կարեւորագույն գրավականն է: Սեպտեմբերի 2-ը համայն հայության տոնն է, որը մենք նվաճել ենք համազգային պայքարի արդյունքում։ Հավաստիացնում եմ Ձեզ,որ ինչպես ամբողջ Սփյուռքը,այնպես էլ Իսպանիայի եւ Կատալոնիայի հայությունը Արցախի կողքին է։

Հարգանքով՝ Կատալոնիայի հայկական «Արարատ» միության նախագահ՝ Սարգիս Հակոբյան