Նորարար արվեստագետների ուղին դեպի Հայաստանի մշակութային ապագայի առաջնագիծ
Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) այժմ ընդունում են հայտեր 2021 թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-երի համար։ Ծրագիրը բաց է կինոռեժիսորների, երաժիշտների, գրողների և բոլոր ոլորտների արվեստագետների համար՝ «Fellowship»-ը ֆինանսավորման, մենթորության, առաջխաղացման և ռազմավարական աջակցության մի ամբողջական փաթեթ է։ Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31, 2020 վերջնաժամկետը։
«Ճգնաժամի ժամանակներում, ստեղծարար մտածողությունը անհնար է դառնում անտեսել», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ ««Creative Armenia-AGBU Fellow»-ների նոր սերունդը կունենա եզակի հնարավորություն ձևավորելու գալիք տարիների ստեղծարար լանդշաֆտը Հայաստանում»։
Ներկայիս 2020-ի «Fellow»-ներ են՝ կոմպոզիտոր և երաժիշտ Արմեն Բազարյանը, նկարիչ և համադրող Նվարդ Երկանյանը, թատրոնի ռեժիսոր և պարող Ցոլակ Մլքե-Գալստյանը, կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը, կոմպոզիտոր և դաշնակահար Զելա Մարկոսյանը, և կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը։
«Մեր «Fellow»-ները վերջին մի քանի տարիների ընթացքում իրենց ստեղծարարության և արտահայտման մեջ ցույց են տվել բազմազանություն՝ հայկական մշակույթը եզակիորեն քարտեզի վրա դնելով», - ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկյանը։ «Մենք հպարտ ենք այս գործընկերության ձեռքբերումներով և տաղանդավոր արվեստագետներով, որոնց աջակցել ենք։ Անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի երրորդ արվեստագետների խումբը սանդղակն ավելի բարձրացնի»։
Ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և ձեր հայտը մինչև հոկտեմբերի 31 վերջնաժամկետը ներկայացնելու համար այցելեք՝ creativearmenia.org/fellowships և agbu.org/creativearmenia։
Այժմ, երրորդ ժամկետով գործող «Creative Armenia-AGBU» Fellowship-եր ծրագիրը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է։ Կազմակերպությունների ռազմավարական գործընկերության մեկնարկը տրվել է 2018 թ.-ի մայիս ամսին։
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է նորարար արվեստագետների արվեստի տարբեր ճյուղերում։ Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ տրամադրելով կատարողական արվեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են «Երաժշտական Հայաստան»-ը և «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթը, որոնք գտնվում են ԱՄՆ-ում 2012թ.-ին, իսկ Եվրոպայում 2016թ.-ի հիմնադրված ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի բաժնի հովանու ներքո։
Հարցումների դեպքում կապվել՝
Անուշ Տեր-Խաչատրյան / Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հայկ Արսենյան / Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։