Հայտնի բժիշկ Հակոբ Հրայր Հովակիմյանը՝ Հայաստանի Ազգային հերոս
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Հայաստանի նախագահի հրամանագրով առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ /Հակոբ (Հրայր) Սահակի ՀՈՎԱԳՈՒԻՄԻԱՆԻՆ /Հովակիմյանին պարգևատրվել է ,,Հայրենիքի,, շքանշանով: Այսպիսով, նրան շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի պատվավոր կոչումը։
Սիրիահայ Հրայր Հովակիմյանն առաջին հայ բժիշկն է, ում շնորհվում է Հայաստանի Ազգային հերոսի կոչում՝ հանձնելով Հայրենիք շքանշանը։
Շնորհավորում ենք լեգենդար հայ բժշկին եւ մաղթում քաջ առողջություն։