Կարող եք պատվիրել եւ ստանալ աշխարհի ցանկացած անկյունում
2020 թվականի մարտից հայկական որակյալ արտադրատեսակների սիրահարների համար ստեղծվեց մի հարթակ, որի միջոցով կարելի է ձեռք բերել Հայաստանում թողարկվող լավագույն ապրանքանիշների արտադրանքը։ Հայտնի հայ դիզայներների բարձր որակի հագուստները, կոշկեղենը կամ զարդեղենը այլեւս հնարավոր է ստանալ փոստային փոխանցումների միջոցով։
www.bambak.shop կայքէջը տալիս է բոլոր հնարավորությունները, որպեսզի ոչ միայն Հայասատանում եւ Արցախում, այլեւ արտասահմանում ապրող ցանկացած անձ ոչ միայն պատվիրի եւ ստանա իր նախընտրած ապրանքատսեակը, այլեւ ուղարկի որեւէ մեկին իբրեւ նվեր։
Երեսունից ավելի հայ արտադրողների շարքում են ,,Արամարա Շարֆերը,, , որը ներկայացնում է բարձրաճաշակ շարֆերի, վզկապների եւ վզնոցների ընտրանի, որոնց թողարկման վրա օգտագործվել են Արմեն Քյուրքչյանի հայկական տպագիր գործվածքների ալբոմում տեղ գտած ավանդական զարդանախշերը։ Դրանից զատ օգտագործվում են անվանի հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի ստեղծագործությունների վերարտադրումը՝ ոչ միայն նկարների, այլեւ խոզանակների, դանակների եւ այլ նկարչական աշխատանքային գործիքների ձեւով։
Այդ շարֆերի մի այլ հավաքածու էլ ունի հայկական ասեղնագործ աշխատանքների ազդեցությունը, որը վերցված է նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուից։
Շարֆերի լայն ընտրանի է ներկայացնում նաեւ ,,Արտույտ,, ընկերությունը, որը օգտագործում է հայ եւ համաշխարհային նկարիչների ստեղծագործությունները։ Իսկ ,,Նաիրյան կոսմետիկան,, կանանց առաջարկում է դեմքի հարդարման եւ պահպանման ամենատարբեր պարագաներ, քսուկներ, որոնք արտադրվում են հատուկ լաբորատորիաներում։ Հայտնի հայ դիզայներ Արեւիկ Սիմոնյանի Կիվերա Նայնոմիս /Kivera Naynomis/ կանացի հագուստի բարձրորակ հավաքածուն շարունակում է մնալ ցանկալի ապրանք բարձրաճաշակ նորաձեւության սիրահարների համար։ Նույնը կարելի է ասել The Muse-ը ընկերության արտադրանիքի մասին։
Հետաքրքիր նորություն են ,,Միսմա,, ընկերության ներկայացրած հայկական զարդանախաշերով բարձերը, որոնք յուրահատուկ ներդաշնակություն կհաղորդեն ձեր բազմոցներին եւ մահճակալներին։ Նոր բուրմունքներ են առաջարկում ,,Լուսին,, եւ ,,Նաիրյան,, օծանելիքի ապրանքանիշերը։
4tyseven-ը, Soor’s Jewellery –ն, Անահիտ Ղազարյանի FashionDrug Accessories-ը կամ Լիա Կանկանյանի Kankanian Jewelry-ը աչքի են ընկնում զարդերի բազմազանությամբ ու ճաշակով։
Ժամանակակից նորաձեւության սիրահարները կարող են ընտրել Նունե Ասատրյանի՝ NOON-ի փայտե պայուսակները, Աննա Միրզոյանի կամ ,,Սասյան,, ապրանքանիշի կաշվե պայուսակները։
,,Բամբակ,, հարթակը հնարավորություն է տալիս պատվիրել նաեւ Նյումագ, Անտարես, Զանգակ եւ Դարակ հրատարակչական տների լավագույն գրքերը։
Ի դեպ, շուտով հայ դիզայներների շարքը կհամալրի չեխաբնակ դիզայներ Հերմինե Խալաթյանն՝ իր նոր աշխատանքներով։
Կորոնավարակային ամիսների ընթացքում պատվերները հիմնականում եղել են Արցախից, Հայաստանից եւ Ռուսաստանից, ԱՄՆ-ից։ Պատվիրած ապրանքները ուղարկվում են փոստով։ Փոստային ծախսը վճարում է պատվիրողը՝ 1 կիլոգրամը՝ 10 եվրո, 2 կիլոգրամը՝ 15 եվրո արժեքով։ Ապրանքների գները Երեւանի խանութների վաճառքի նույն գներն են, հաճախ նույնիսկ ավելի էժան, քանի որ տեղի են ունենում նաեւ զեղչային ակցիաներ։
Այնպես որ, կարող եք այցելել ,,Բամբակ,, համացանցային խանութ եւ գնել որեւէ նվեր ձեր սիրելիների համար։ Հավատացեք որակի առումով երբեք չեք ափսոսա, քանի որ ներկայացվում է միայն որակյալ արտադրանք ՝ նորաձեւ եւ յուրահատուկ դիզայներական աշխատանքով։
Բացի կայյքէջից՝ www.bambak.shop, կարող եք պատվիրել նաեւ հեռախոսով կամ էլեկտրոնային հասցեով ՝ +37444160096 եւ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ , կամ գտնել ֆեյսբուքում եւ ինստագրամում՝ bambak shop։
Orer.eu