Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց Ժաննա Բաղդասարյանը Իսպանիայից, օգոստոսի 8-ին Մալագայի Մարբելա քաղաքում Պլազա դե Տորոյի ռինգում տեղի ունեցավ հայ բռնցքամարտիկ Էրիկ Ապրեսյանի (5֊0, 4 KO) և նիկարագուացի Դավիդ Բենսիի (14-15-1, 4KO) ըմբշամարտը։ Երկրորդ մրցամարտի ժամանակ մարտը դադարեցվել է հայ ըմբիշի բացահայտ գերազանցությամբ, քանի որ նոկաուտի է ենթարկել նիկարագուացուն։

Էրիկը ծնվել է 1999 թվականին Լեհաստանում։ Նա  Լեհաստանի քաղաքացի է։ Ապրում է իսպանական Մարբելայում։ Առաջին անգամ պրոֆեսիոնալ ռինգ է դուրս եկել 2018 թվականին։ 

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ։ 

 

orer.eu