Այսօր Charlie Hebdo խմբագրություն է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա հանդես է եկել հատուկ հայտարարությամբ. «Սպանվել են լրագրողներ և ոստիկաններ: 11 մարդ սպանված է, չորսը գտնվում են մահվան և կյանքի եզրագծում: Խմբագրության 40 աշխատակիցների կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Ժամը 2-ին ես հավաքելու եմ ուժայիններին: Մենք արդեն սկսել ենք «Ձերբակալում» գործողությունը: Մենք կգտնենք բոլոր հանցագործներին, մինչև վերջինը, և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ: Ողջ Ֆրանսիան շոկի մեջ է: Ոչ մի կասկած չկա, որ սա ահաբեկչական ակտ է: Մեր երկիրը պարտավոր է ցույց տալ, որ մենք միակամ ենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Օլանդը: Հիշեցնենք, որ այսօր Փարիզում հրատարակվող Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության վրա կատարվել է ահաբեկչական հարձակում, որի արդյունքում կան տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ: