Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրել է.
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Զորակցություն եւ ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին:
Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ:
Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր Թվիթերյան էջում գրել էր . «Ցնցված եմ Բեյրութի պայթյունի և դրա ավերիչ հետևանքների սարսափելի լուրով: Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են:
Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին:
Բեյրութի փառքը հաստատակամորեն կվերականգնվի»:
orer.eu