Ապրիլի 23-ի երեկոյան ամերիկյան «CNN» հեռուստաընկերության ուղիղ եթերում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հարցազրույց տվեց հայտնի հաղորդավար Քրիստիան Ամանպուրին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կարևոր է, թե ինչպես են անվանվում 1915թ. դեպքերը, դեսպան Սարգսյանը նշեց. «Կարևոր է: Մեր կյանքում բառերը միայն բառեր չեն, շատ հաճախ բառերը շատ խորը նշանակություն ունեն: Հայերիս համար «ցեղասպանություն» բառը նշանակում է 100 տարվա անարդարություն, 100 տարվա ցավ, ժխտում և հիշողություն այն սխալի, որ տեղի է ունեցել: «Ցեղասպանություն» բառը ճշգրտորեն ցույց է տալիս իրականությունը, իսկ իրականությունը կարևոր է: Որովհետև այն (ցեղասպանությունը) թուրքական կառավարության կողմից կազմակերպված էր Օսմանյան կայսրությունում, Արևելյան Անատոլիայում` ամբողջ ազգին (հայերին) բնաջնջելու նպատակով: