Հուլիսի 22-ին Բրյուսելում Ադրբեջանի դեսպանության առջեւ կազմակերպված ցույցի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ Արեւմտյան Եվրոպայի Հայապետական պատվիրակի փոխանորդ, Բելգիահայոց հոգեւոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը։ Այնուհետեւ, այս ելույթը ֆրանսերեն լեզվով ուղարկվել է Բելգիայի իշխանություններին, ինչպես նաեւ Բրյուսելում հավատարմագրված դեսպանություններին։