Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ռումինական լրատվամիջոցներում հրապարկվել են Հայաստանի դեսպանի հարցազրույցները։ Դրանք թարգմանությամբ ներկայացնենք նաեւ մեր ընթերցողներին։ 

Նախ հոդված է տպագրել https://www.digi24.ro  հեռուստատեսության կայքէջը, որտեղ նաեւ  տեղ է գտել դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույց-մեկնաբանությունը։ 

Ստորեւ այդ հոդվածի հակիրճ թարգմանությունը հայերեն։ 

Կովկասում զինված հակամարտությունը վերսկսվել է: Նախկին խորհրդային երկու հանրապետությունները պայքարում են դեպի Եվրոպա նավթային ուղու համար Զինված բախումներ կովկասյան երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնք տասնամյակներ շարունակ պայքարում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի համար: Վերջին հակամարտությունը պատճառներ դեռևս անհասկանալի են, քանի որ կողմերը միմյանց մեղադրում են ագրեսիայի մեջ: Ներկայիս մարտերը տեղի են ունեցել մի տարածքում, որտեղ անցնում է այն կարևոր խողովակաշարը, որով նավթը տեղափոխվում է Եվրոպա: Եթե նայենք երկու երկրների մերձավոր գործընկերներին՝ Ռուսաստանին և Թուրքիային, ապա ամեն ինչ ավելի բարդ է դառնում: Կովկասում վերջերս վերսկսվել է երկարատև զինված հակամարտությունը: Նախկին խորհրդային երկու հանրապետությունները՝ Հայաստանը և Ադրբեջանը, որոնք պայքարել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի համար նոր ճակատ են բացել ընդհանուր սահմանում: Համաձայն Երևանի պաշտպանության նախարարի՝ հարձակման է ենթարկվել Տավուշի մարզը:

Նրա Բաքվի գործընկերը մեղադրում է Հայաստանին տարածաշրջանում իր դիրքերը ռմբակոծելու մեջ:

Սերգեյ Մինասյան, ՀՀ դեսպան. «Սա մի իրավիճակ է, երբ մենք ունենք ռազմական ակտիվության էսկալացիա Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանին: Եվ, կարծես, ադրբեջանցիները հայկական բանակի պաշտպանական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. նրանք այն համարել են ավելի քիչ ուժեղ, քան, օրինակ, Լեռնային Ղարաբաղում: Թվում է, թե Տավուշի տարածքում հիմա փխրուն զինադադար ունենք»: Տավուշի մարզում առկա զինված հակամարտությունը ապակայունացրել է դեպի Թուրքիա Եվրոպայի նավթամատակարարման համար կենսական նշանակություն ունեցող տարածքը, որն իրականացվում է այդտեղով անցնող խողովակաշարով: Խնդրի հիմնական միջնորդը Ռուսաստանն է, Հայաստանի դաշնակիցը: Մյուս կողմից, ադրբեջանցիներին աջակցում է Թուրքիան:

Սերգեյ Մինասյան, ՀՀ դեսպան. «Համաձայն ՀՀ ՊՆ այտարարությունների՝ տեխնիկական տեսակետից մեր բանակի դիրքում որև փոփոխություն չի եղել: Տեսականորեն, մեր բանակը ուներ նման սպառազինություններ, բայց մենք երբեք չէինք սպառնում այդ խողովակաշարերին՝ ի տարբերություն ադրբեջանական մոտեցման: Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնալիքներ է հնչեցրել՝ կապված հայկական ԱԷԿ-ի ռմբակոծության հետ»:

Մինչ այժմ հայ-ադրբեջանական սահմանին կռվելիս20 մարդ զոհվել է: Երկու պետությունների վրա իր ազդեցությունն է ունեցել նաև Covid-19 համավարակը: Բացի այդ, նավթային երկիր հանդիսացող Ադրբեջանը տուժում է այդ ապրանքի գների անկումից:

 

 Այնուհետեւ, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույցը հրապարկվել է  «DefenseRomania» գործակալության կայքէջում։ 

ՀարցՀուլիսի 12-ին կտրուկ լարվել է իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Որո՞նք են պատճառները:

Սերգեյ Մինասյան. Հուլիսի  12-ին ադրբեջանական բանակը, կիրառելով տարատեսակ մարտական ​​տեխնիկա (տանկեր, հրետանիներ, անօդաչու թռչող սարքեր) ռազմական գործողություններ է իրականացրել ինչպես պետական սահմանի մոտ, այնպես էլ Հայաստանի ներսում: Ավելին, հուլիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ գրոհների են ենթարկվել նաև հայկական տարբեր բնակավայրեր, այդ թվում նաև՝ Բերդ քաղաքը: Պետք է նշել,  որ երկար տարիներ շարունակվող ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի այս ագրեսիան առաջինն էր, որի թիրախը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էր (Արցախը), այլ նաև Հայաստանի հետ սահմանը: Տվյալ ռազմական գործողություններում օգտագործվել  է աննախադեպ, զգալի քանակությամբ ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության սարքավորումներ և ռազմական անձնակազմ:

Սակայն, իր ունակությունների շնորհիվ, հայկական բանակը կարողացել է  հակահարված տալ այս հարձակումներին, որի արդյունքում ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել, որոնց  թվում էին նաև մի գեներալ և մի քանի բարձրաստիճան սպաներ, որոնք, որպես արդյունք, չկարողացան ներթափանցել Հայաստան՝ դրսևորելու իրենց ատելությունը խաղաղ բնակչության նկատմամբ:

Հարց. Ո՞րն է Ադրբեջանի այս գործողությունների պատճառը:

Սերգեյ Մինասյան. Ակնհայտ է, որ այս գործողություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր իշխանությունների կողմից տարիներ շարունակ մշակված ատելության քարոզչության հետևանքն են, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի (Արցախ), Հայաստանի և նույնիսկ ամբողջ հայկական սփյուռքի դեմ:  Հայաստանի դեմ  Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորումից  մի քանի օր առաջ, Իլհամ Ալիևը կոշտ հայտարարություններով էր հանդես եկել և սպառնացել ռազմական գործողություններ վերսկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ժողովրդի դեմ` տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին:

Մեզ հատկապես մտահոգում է այն փաստը, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին, Ադրբեջանը վերսկսել է ռազմական ագրեսիան և այս ամենը COVID-19 համաճարակի հետևանքով ստեղծված պայմաններում, ինչի ամենավառ ապացույցը հունիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների հետևանքով գործարանի վրա հարձակումն էր,  որտեղ դիմակներ և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ էին պատրաստվում COVID-19 համավարակի դեմ պայքարելու նպատակով: Համարում եմ, որ այս փաստերն արժանի են միջազգային հանրության կողմից ամենախիստ դատապարտման:

Հարց. Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է միջազգային հանրությունն արձագանքել ստեղծված իրավիճակին:

Սերգեյ Մինասյան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց միջնորդությամբ է ընթանում Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, մի շարք ազդեցիկ երկրներ, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կազմակերպություններ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հրադադարի մասին համաձայնագիր կնքել: Փաստացի միայն Թուրքիան է այն եզակի դերակատարների շարքում, որոնք միանգամայն սատարում են Ադրբեջանի ռազմական ագրեսիան և, փաստորեն, Թուրքիան իրականում շարունակում է Հայաստանի դեմ իր իշխանությունների ավանդական  ապակառուցողական դիքորոշումը, որը սկիզբ է առել 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից ի վեր: Տվյալ հանգամանքը ևս մեկ անգամ հաստատում է այս հակամարտության հարցում Թուրքիայի կողմնակալ վերաբերմունքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային գործընթացում այն ներգրավելու փորձերի անընդունելիությունը: Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ շնորհիվ միջազգային հանրության աջակցության՝ հրադադարի մասին պայմանավորվածություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) սահմաննների երկայնքով կվերականգնվեն և կհարգվեն: