Կրկին ականատես ենք թուրքական ծավալապաշտության վերելքին և միջազգային պայմանագրերը ոտնահարելու փորձին: Ս. Սոֆիան մզկիթի վերածելն ավելի է բացահայտում այն ծայրահեղ հայացքը, որով Էրդողանը ցանկանում է Թուրքիան իսլամական աշխարհում վերածել առաջնորդող իշխանության:
Նույն հակաժողովրդավարական-բռնակալ կաստան, որ 20-րդ դարի սկզբից մինչ օրս ղեկավարում է Թուրքիան, այսօր՝ բազմակողմանի խոր ճգնաժամի ծանրության ներքո, աշխատում է իր ձախողությունները քողարկել քաղաքական հակառակորդների աննախադեպ հետապնդումներով և քրիստոնեական խորհրդանիշները արհամարելով, և այդ միջոցներով փորձում է իր գերակայությունն հաստատել ընդդեմ երևակայական հակառակորդների:
Ողջ աշխարհի և առաջին հերթին միջազգային կազմակերպությունների պարտականությունն է խստորեն դատապարտել Ս. Սոֆիան մզկիթի վերածելու Թուրքիայի անընդունելի որոշումը, ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու համար մարդկային, կրոնական, մշակութային և պատմական իրավունքները ոտնահարող նման գործողությունները:
Աթենք, 13 հուլիսի 2020թ.
ՀԱՅԱՍՏԱՆ հասարակական մշակութային կենտրոն
Հայ-հունական հետազոտությունների կենտրոն
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն- Հունաստան
Հայկական ժողովրդական շարժում, Հունաստան