Հուլիսի 4-ին Լոնդոնում կարճատեւ ծանր հիվանդությունից հետո 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ դոկտոր Արմէն Սահակեանը Նա 40 տարի աշխատել էր նավթային արդյունաբերության ոլորտում, 1988-1992 թթ եղել է Մեծ Բրիտանիայի Հայ եկեղեցական խորհրդի նախագահ և տարիներ շարունակ ակտիվ մասնակցել է CRAG (Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնաժողովի) աշխատանքներին։ Նա բացառիկ կիրթ, համեստ եւ միաժամանակ նվիրյալ ազգային մարդ էր, որը վայելում էր իր շրջապատի եւ հանրության խորը հարգանքը։
Արմէն Սահակեանը ծնվել էր Բաղդադում /Իրաք/ 1933 թ. սեպտեմբերի 22-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի/Հայր Աբրահամ/ որդու՝ Սուրենի եւ նրա տիկնոջ՝ Մարգարիտի ընտանիքում։
Բաղդադի և Բեյրութի միջև նրանց միջև եղած մի քանի բուռն տարիներ անց, 1940-ականների սկզբին ընտանիքը բնակություն հաստատեց Թեհրանում: Նրանց ավագ եղբայրը ՝ Լեոն, ավելի ուշ պետք է միանար նրանց: Թեհրանում Արմէնը Ամերիկյան միսիոներական դպրոցի ակտիվ ուսանող էր: Այնուհետեւ բակալավրի կոչում է ստացել Միչիգանի նահանգի համալսարանում, իսկ Երկրաբանության դոկտորականը ստացել է Հարվարդի համալսարանում։ ԱՄՆ-ում հանդիպել է կնոջը ՝ Նաիրիին (ք. Կարապետյան): 1967 թ.-ին, նրանց հարսանիքից անմիջապես հետո, նա տեղափոխվել է Լոնդոն՝ աշխատելու Conoco ընկերությունում։ Այստեղ 1969-ին ծնվել է նրանց որդին՝ Հայկը, իսկ 1972-ին ՝ նրանց դուստրը ՝ Անին:
Դոկտոր Արմէն Սահակեանը նավթային արդյունաբերության ոլորտում աշխատելու ավելի քան 40 տարվա փորձառություն ուներ։ նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել տարբեր նավթային ընկերություններում, այդ թվում՝ Conoco- ի, OMV- ի, Partex- ի և Համաշխարհային բանկի կազմում, որտեղ ծառայել է որպես նավթային նախագծերի գծով խորհրդատու: Իր կարիերան ավարտել է իբրեւ Heritage Oil-ի փոխնախագահ:
2018-ի մայիսի 28-ին նա կազմակերպեց իր պապի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության Խորհրդարանի Նախագահ Ավետիք Սահակյանի (Հայր Աբրահամի) արձանի բացումը Ստեփանավանում՝ նրա ծննդյան 100-ամյակի առթիվ: Բացի այդ, վերջին տարիներին նա իրագործեց իր երազանքը` իր հազվագյուտ գրքերի հավաքածուն նվիրեց Երևանի Մատենադարանին։
Նշենք նաեւ, որ նրա հայրը՝ Սուրենը, ժամանակին ուսանել է Պրահայում։
Արմէն Սահակեանի հուղարկավորության արարողությունը եւ հոգեհանգիստը տեղի է ունենալու չորեքշաբթի հուլիսի 15-ին, ժամը 12-ին, Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում: Ընտանիքի ցանկությունն է փոխան ծաղկեպսակի գումարները փոխանցել Լոնդոնի Թահթայան Ազգային վարժարանին։
Կորոնավարակի հետ պայմանավորված ներկայիս սահմանափակումների պատճառով ծառայությունը կանցկացվի մասնավոր պայմաններում:
Սահակյան ընտանիքին իր ցավակցություններն է հայտնել Բրիտանահայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։
ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցում է Արմէն Սահակեանի տիկնոջը՝ `Նաիրիին, նրա երեխաներին` Հայկին և Անիին, նրա քրոջը `Մադլեն Մինասյանին և թոռներին` Լոռիին, Րաֆֆին և Քեյթին:
Հ.Ա. ՕՐԵՐ
Պրահա
Արմեն Սահակյանի մահազդը՝ մեսրոպյան ուղղագրությամբ
Տօքդ. Արմէն Սուրէն Սահակեան
22 Սեպտեմբեր 1933 – 4 Յուլիս 2020
Արմէն Սահակեանը ծնւել է Պաղտատ, Իրաք Սեպտեմբեր 1933-ին, զաւակը Մարգարիտ եւ Սուրէն Սահակեաններին։ Պաղտատի եւ Բէյրութի միջեւ անկայուն մի քանի տարիներ անց ընտանիքը, ներառեալ փոքր քոյրը Մադլէն, 1940 թուականին տեղափոխւում է Թէհրան, Իրան։ Յետոյ նրանց կը միանայ Արմէնի աւագ եղբայրը Լեւոն։ Երիտասարդ տարիներին Թէհրանում՝, Արմէնն աշխուժ եւ պարտաճանաչ ուսանող էր Ամերիկեան Միսիոներական Դպրոցին։ Նա շարունակ գուրգուրանքով էր յիշում այդ ժամանակները։
Արմէնն իր համալսարանական առաջին վկայականը կ՛ստանայ ԱՄՆ Միշիգըն Սթէյթ Համալսարանից եւ մասնագիտանալով Երկրաբանական (Geology) գիտութիւնների ասպարէզում ձեռք կը բերէ PhD (Փիլիսոփայական Տոքդորի) վկայականը ԱՄՆ Հարվըրդի Համալսարանից։ Հանդիպելով իր ապագայ կնոջ Նայիրին (օրիորդական ազգանուն՝ Կարապետեան) եւ ամուսնանալուց յետոյ 1967 թուականին, բնակութիւն են հաստատում Նիւ Եորք մինչեւ իր գործուղումը Լոնդոն որպէս պաշտօնեայ “Քոնոքո” ընկերութեան։ 1969 թուականին ծնւեց իրենց տղան՝ Հայկը, իսկ 1972 -ին իրենց աղջիկը՝ Անին։
Քարիւղի ասպարէզում ձեռք բերուած քառասուն երկար տարիների փորձառութեամբ Արմէնը կը վարէ աւագ տնօրէնի զանազան պաշտօններ Գործարքի Զարգացման (Bussiness Development) ասպարէզին մէջ եւ որպէս Քարիւղի միջազգային բանակցող (International Petroleum Negotiator)։ նրա աշխատած զանազան ընկերութիւններում ու հաստատութիւններում կարելի է ընդկրկէլ “Conoco”, “OMV”, “Partex Oil and Gas” եւ “World Bank” ուր վարել է խորհրդատուի պաշտօնը Քարիւղ եւ Գազ Բաժանմունքի Քարիւղի ծրագիրներուն նիւթական աղբիւրների ապահովման Խնդիրներով։ Վերջերս նա իր աշխատանքային ասպարէզը եզրափակեց Heritage Oil ընկերութիւնում՝ Գործարքի Զարգացման (Bussiness Development) բաժանմունքի նախագահի տեղակալի պաշտօնով։
Նրա աշխատանքային ասպարէզը տարաւ իրեն աշխարհի զանազան անկիւններ՝ Գինի Բիսաուի ցեղախումբերէն մինչեւ Սիբիրիոյ բեւեռային շրջանները, ընթերցանութեան եւ դասական երաժշտութեան իր սէրը միշտ մնալով նրա հետ։
1988 – 1992 տարիներին Արմէնն ընտրուեց որպէս Մեծն Բրիտանիոյ Համայնքային եւ Եկեղեցական Խորհուրդի անդամ եւ նախագահ, երկար տարիներ շարունակելով իր աշխուժ ծառայութիւնը նոյն Խորհուրդի հովանավորութեան տակ գտնւող Հայոց Ցեղասպանութեան Ճանաչման Յանձնախումբին (CRAG)։
Մայիսի 28-ին, 2018, Հայաստանի անկախացման 100-ամեակի առիթով, Հայրենի Ստեփանավան քաղաքում Արմէնը վերջապէս կարողացաւ իր ձեռամբ բացումը կատարել իր Մեծ Հօր՝ առաջին անկախ հանրապետութեան Պարլեամենտի առաջին նախագահ Աւետիք Սահակեանի (Հայր Աբրահամ) յուշարձանին։ Արդարեւ, նա իր վերջին տարիներին կարողացաւ նաեւ իրականացնել իր երկար տարիների երազանքը՝ իր հազուագիւտ գիրքերի ժողովածուն կտակելու Երեւանի Մատենադարանին վստահ լինելու համար որ այդ գիրքերը կը գործածուեն յառաջիկայ սերունդների կողմից։
Արմէն Սահակեանն իր մահկանացուն կնքեց իր տանը կարճատեւ հիւանդութիւնից յետոյ ամսուս 4 Յուլիս 2020-ին շրջապատուած իր ընտանիքի անդամներով։ Իր մահը գուժում են իր կինը նայիրին, զաւակները՝ Հայկ եւ Անին, իր քոյրը Մադլէն Մինասեան եւ իր թոռները՝ Լօրի, Րաֆֆի եւ Քէյթ։ Մինասեան ընտանիքը այժմ կը բնակի Լոս Անճելես իսկ իր հանգուցեալ եղբոր Լեւոնի՝ Պալեան ընտանիքը կապրի Վաշինգտոնում։
Յուղարկաւորութիւնը տեղի պիտի ունենայ 15 Յուլիս 2020-ին կէսօրին ժամը 12-00-ին Ս. Եղիշէ Եկեղեցիում Cranley Gardens, London, England։
Ցաւօք սրտի, թաղման արարողութիւնը որը պիտի կատարուի Gunnersbury գերեզմանոցում սահմանափակուած է ընտանիքին եւ հարազատներին միայն։