Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Երկարատեւ հիվանդությոունից հետո հունիսի 21-ին Բեյրութում իր մահկանացուն կնքեց լիբանանահայ համայնքի նվիրյալ մանկավարժներից մեկը՝ 88-ամյա Մարօ Գանտահարյանը։ Վաստակաշատ ուսուցչուհին այրին էր Լիբանանահայ անվանի հասարակական ու կրթամշակութային գործիչ Գեւորգ Գանտահարյանի։

Նրա աճյունը ամփոփվեց Անթիլիասի Ազգային գերեզմանատանը։ Հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ Անթիլիասի Մայր տաճարում՝ թաղման կարգը կատարեց Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, ով ի դեպ եղել է Մարօ Գանտահարյանի աշակերտը։ Նա իր հրաժեշտի խոսքում փոխանցեց Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի եւ Կիլիկիոյ միաբանութան ցավակցությունները։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա էր նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը եւ դեսպանության անձնակազմը, ինչպես նաեւ հայ համայնքի պատվելի ներկայացուցիչներ։ 

Սիրված ուսուցչուհին տասնամյակներ շարունակ անգլերեն է դասավանդել Լիբանանի հայկական տարբեր վարժարաններում՝ մասնավորապես Բեյրութի «Սուրեն Խանամիրյան» քոլեջում։ Իր աշխատանքային գործունեության սկզբնական շրջանում՝ Բեյրութում աշխատել է Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի քարտուղար։ 

 ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը խորապես ցավակցում է հանգուցյալի որդուն՝ մեր սիրելի գործընկեր, ՙԱզդակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին, նրա քրոջը՝ Շաղիկ Գանտահարյան Խուդավերդյանին, եւ  ընտանիքի մյուս անդամներին ու հարազատներին։ 

ՕՐԵՐ