Ապրիլի 23-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ուենցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ- ձեռնարկ, կազմակերպությամբ հայ համայնքի ներկայացուցիչներ Վահրամ Ճուղուրյանի եւ երգիչ Գուրգեն Հովսեփյանի։ Երեկոն դաշնամուրային կատարումով բացեց երաժիշտ Կարինե Սարգսյանը, որից հետո Արթուր Մեսչյանի ,,Ուր էիր Աստված,, երգին զուգահեռ ցուցադրվեց հայ ժողովրդի պատմության հետ առնչվող տեսաշար։ Ողջունելով ներկաներին Վահրամ Ճուղուրյանը ձայնը տվեց Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանին։ Վերջինս սլովակերենով կարդաց ողջույնի խոսք, որում շնորհակալություն հայտնեց Սլովակիային ոչ միայն, որ 2004 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլեւ ընդունել է ցեղասպանության ժխտումը պատժող օրենք։