Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
jihlava 1Ապրիլի 22-ին չեխական Յիհլավայի Դիոդ կինոթատրոնում նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ուրարտու հայ-չեխական մշակութային միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը բացելով հանդիսավոր քննարկումը, անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմությանը, նշելով, որ Չեխիայի հայերն էլ ամեն տարի հիշում են եւ Թուրքիայից պահանջում, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Նա նաեւ ընդգծեց, որ թուրք հասարակությունը, սովորական մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, եւ կոչ արեց Թուրքիայի կառավարությանը, որպեսզի ճշմարտությունը ներկայացնի իր ժողովրդին։