Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հարգելի՛ իսպանահայություն,

Կորոնավիրուսի (Covid19) համաճարակի հետևանքով, Իսպանիայում տիրող արտակարգ դրության պատճառով՝ այս տարի մայիսյան տոներին՝ նախապես ծրագրված միջոցառումները, փոփոխության ենթարկվելով, լինելու են առցանց։ Այս ճգնաժամը չի կարող արգելք հանդիսանալ, որ մենք չնշենք մեր հաղթանակները։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ կոչ ենք անում Իսպանիայում ապրող մեր հայրենակիցներին՝ մասնակցելու նախատեսված առցանց միջոցառումներին՝ պահպանելով կազակերպչական ցուցումները։

Առցանց միջոցառումներն են՝
- Ծածանվող դրոշի ֆլեշմոբ՝ նախատեսված Իսպանահայության համար։ Հայաստանի կամ Արցախի դրոշներով, ինչպես նաև մեր հայրենիքը խորհրդանշող որևէ այլ նյութերով լուսանկարվել և ձեր ֆեյսբուքյան էջից տարածել օգտագործելով #MayoVictorioso #ՀաղթականՄայիս հաշթագները:

- Իսպանիայի մեկօրյա դպոցների աշակերտների համար նախատեսվել է նկարների առցանց ցուցահանդես «Հայաստանը իմ աչքերով» խորագրով։ Նկարները ցանկալի է լինեն A4 չափի: Ամեն մի մասնակից իր աշխատանքի հետ պետք է նշի իր անունը, ազգանունը, քաղաքը և ուղարկի Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին։ Որից հետո կպատրաստվի և կցուցադրվի ընդհանուր հոլովակ: Նկարների ուղարկման վերջնաժամկետն է 20.05.2020.

- «Ապրիլից հետո՝ հաղթանակած մայիս» խորագրի ներքո կարող եք որևէ գեղարվեստական ստեղծագործություն (երաժշտական կատարում, ասմունք, երգ) կատարել, որի տեսանյութը ձեր ֆեյսբուքյան էջից տարածել՝ օգտագործելով #MayoVictorioso #ՀաղթականՄայիս հաշթագները:

Միասնաբար տոնելով՝ մենք միասին կհաղթահարենք այս ճգնաժամը ու կշարունակենք մայիսյան տոներին նվիրված տոնախմբությունների ավանդույթը։

Իսպանիայի հայկական կազմակերպություններ