Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Չեխական հայտնի ,,Դենիկ,, օրաթերթի ապրիլի 29-ի համարում հատուկ հավելված է տպագրվել՝ նվիրված Չեխիայում արտադրվող հայտնի ապրանքներին։ ,, Արտադրված է մեզ մոտ. Որակը Չեխիայի Հանրապետությունում,, խորագրով թողարկման մեջ խմբագրությունն անդրադարձել է կորունավիրուսի պայմաններում  գործող այն արտադրություններին, որոնք ոչ միայն չեն դադարեցրել արտադրությունը, այլեւ շարունակել են ապագայի ծրագրեր  կառուցել։  Մոտ մեկ տասնյակ  ընկերությունների շարքում, ,,Դենիկ,, օրաթերթը ներկայացրել է նաեւ  մեր հայտնի հայրենակից Գեւորգ Ավետիսյանի ,,Մառլենկա,, ընկերության գործունեությանը։

,, Ֆրիդեկ Միստեկից յուրահատուկ հայկական տորթը գիտեն եւ սիրում են ողջ աշխարհում,, վերնագրի ներքո թերթը հրապարկել է  ,,Մառլենկա,,  թխվածքի ստեղծման պատմությունը, որ գործարանն այսօր զբաղեցնում է 10 հազար քառակուսի մետր տարածք, հագեցած է նոր տեխնոլոգիաներով եւ տարեկան արտադրում է մոտ 2.5 միլիոն մեղրով տորթ, եւ մոտ 8 միլիոնիայլ արտադրատեսակներ։  Գործում է այցելուների կենտրոնը, որտեղ տարեկան լինում է մինչեւ 20 հազար այցելու։

Անցած տարիներին Գւորգ Ավետիսյանը Չեխիայում ամենաշատ պարգեւատրված գործարարներից մեկն է, քանի որ երկու անգամ արժանացել է Մորավասիլեզյան երկրամասի ,,Տարվա լավագույն ձեռներեց,, մրցանակին, 2019-ին արժանացել է ,,Տարվա բացառիկ կառավարիչ ,, մրցանակին՝ 10 տարիների ոգեշնչման համար եւ տեղ գտել ,,Ֆորբս,, ամսագրի հատուկ համարի շապիկին։

Ինչպես արդեն գրել էինք ,նաեւ ,,ՄՖ Դնես,, օրաթերթի կողմից արժանացել է չեխական չորս լավագույն եւ հանրաճանաչ  ընկերություններից մեկը լինելու պատվին։

2017-ին, 2018ին, 2019-ին  ,,Մառլենկան,, հաջորդաբար ,,Սուպերբրենդ,, է ճանաչվել Չեխիայում, Սլովակիայում եւ Հունգարիայում։

Սակայն այս ձեռբերումներով գործարանը չի բավարարվում։ Որքան շահույթ են ստանում, անմիջապես ներդնում են նոր նախագծերի իրականացման մեջ։

Թերթին տված հարցազրույցում, Գեւորգ Ավետիսյանը նշում է, որ շուտով կբացվի այցելուների ընդլայնված  կենտրոնը, որին կից կգործի նաեւ խանութը,  ինչպես նաեւ աշխատակիցների համար նոր մասնաշենքը, որտեղ  նաեւ  կարիք կլինի նոր մարդկանց ընդունել աշխատանքի։ Սակայն երկրում հաստատված արտակարգ դրությունը հետաձգել է իրենց ծրագրերը։

Նոր տեղադրված  հոսքագիծն էլ հնարավորություն կտա մեծացնել արտադրանքի քանակը, քանի որ ,,Մառլենկա,, տորթի տեսականու 70 տոկոսը ուղարկվում է Չեխիայի սահմաններից դուրս, մոտ 50 երկիր։ Վերջին տարվա ընթացքում ,,Մառլենկան,, արտահանվում է նաեւ Հայաստան, ուր շատ են սիրել  իրենց արտադրանքը եւ մեծ հաջողություն ունի այն։

Գեւորգ Ավետիսյանի ասելով կորոնավիրուսային համավարկը ազդել է նաեւ գործարանի արտադրության վրա, քանի որ այլեւս  չեն մատակարարում  հյուրանոցներին, ռեստորաններին եւ սրճարաններին։

Նա հայտնում է նաեւ , որ ապագա ծրագրերի մեջ է մտնում  առանց հավելումների հացատեսակների արտադրությունը, եւ առաջին հերթին՝ հայկական լավաշի։

Ի դեպ, հայկական լավաշի արտադրության մասին դեռեւս  մի քանի ամիս առաջ չեխական  ,,Սեզնամ,,  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  նշել էր  ,,Մառլենկա,, ընկերության ներկայացուցիչ Նշան Ավետիսյանը՝ Գեւորգ Ավետիսյանի որդին։  Նա հայտնել էր, որ լավաշի արտադրության համար փորձարկումները արդեն սկսել են, բայց  արտադրությունը սկսելու համար այլ տարածք են փնտրում Ֆրիդեկ Միստեկ քաղաքում, որտեղ կկառուցվի նոր գործարան  եւ կարտադրի բացառապես ցորենի այլուրից պատրաստված հացատեսակներ։ Սակայն այս նախագիծը կարող է իրականացվել կես տարի անց, կամ միգուցե  մինչեւ երկու տարվա ընթացքում։ Ամեն ինչ կախված է բանակցությունների ընթացքից եւ տեղի ընտրությունից։ 

Նա հույս է հայտնել, որ հայկական լավաշը  ,,Մառլենկա,, տորթի պես կսիրեն չեխերը, եւ իրենք ապագայում այն  կարտահանեն նաեւ հարակից պետություններ։  Այս գործարանում կարտադրվեն նաեւ աղի հացատեսակներ, բայց առանց հավելումների։ Ընթացքի մեջ են նաեւ մեղրով սառը թեյի եւ սառը սուրճի փորձարկումները, քանի որ ընկերությունն արդեն արտադրում է Գվատեմալայից եւ Կոլումբիայից ներմուծվող 100 տոկոսանոց արաբիկա սուրճ, որն իրենց թխվածքատեսակաների հետ տրվում է սրճարաններին եւ ռեստորաններին։

Արդեն մոտ մեկ տարի է գործում է նաեւ ,,Մառլենկա,, սրճարանը, բայց  համանուն ցանցի ստեղծումը կախված կլինի դրա գործունեության հաջողությունից։

 

 

Հ.Ա. 

ՕՐԵՐ

 

 

 

 

 

 

Լուսանկարում՝ Նշան Մարտիրոսյան