Ամեն տարի՝ ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում եղել են մեր ազգի համախմբվածության ու կազմակերպվածության հավաքական գրավականը։
Չնայած ամբողջ աշխարհում տիրող իրավիճակին՝ այս տարի ևս կազմակերպվեցին ցեղասպանության սրբադասված զոհերին հարգանքի տուրք մատուցելու մի շարք միջոցառումներ։
Ինչպես ամբողջ սփյուռքը, Իսպանիայի տարբեր ծայրերում գտնվող հայերը ևս մասնակցեցին ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված ֆլեշմոբին։
Այս առիթով , ի հիշատակ մեծ եղեռնի զոհերի, Մալագայի Ֆուենխիրոլա քաղաքում մեր հայրենակցուհի Ժաննա Բաղդասարյանի օժանդակությամբ հնչեցվեցին La Parroquia de Nuestra Señora del Carmen եկեղեցու ղողանջները և անցկացվեց աղոթքի ծիսակատարություն մեկուկես միլլիոն անմեղ զոհերի հոգիների ազատության համար։
Տաթեւիկ Համխյան
Իսպանիա