Այս տարի ապրիլյան ձեռնարկները Չեխիայում չեղարկվեցին համավարակի պատճառով, սակայն Չեխիայում Հայաստանի դեսպանության, Պրահայի Հայ Առաքելական եկեղեցու եւ Չեխահայ համայնքի համատեղ ուժերով ապրիլի 22-24-ը տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում Պրահայի հայկական խաչքարի մոտ, սրբադասված նահատակների հիշատակին նվիրված փակ ժամերգություն եւ պատրաստվեցին բազմաթիվ ելույթներ՝ առցանց հեռարձակման համար։
Քանի որ Պրահայում Հայաստանի դեսպանությունը ներկայացված է նաեւ Սերբիայում, Սլովենիայում, Խորվաթիայում եւ Չեռնոգորիայում, ապա ոգեկոչման առցանց ակցիային մասնակցեցին նաեւ այս երկրների քաղաքական գործիչները, հայագետներն ու համայնքային գործիչները։
Նկարահանված ֆիլմ-հոլովակում ելույթներ են ունենում Չեխիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Սլովենիայում, Չեռնոգորիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի Սենատի փոխնախագահներ Միլուշե Հորսկան եւ Միլան Շտեյխը, վերը նշված երկրների խորհրդարանական բարեկամության խմբերի ղեկավարներ, ցեղասպանագետներ, հայագետներ, հայկական համայնքների մշակութային եւ հասարակական մոտ 50 գործիչներ, , այդ թվում՝ չեխ հայտնի գրող ու քաղաքական գործիչ Յարոմիր Շտետինան, նախկին պատգամավոր եւ Պատգամավորների պալատում ցեղասպանության ճանաչման բանաձեւը ներկայացրած Ռոբին Բյոհնիշը, Տերեզինի ցեղասպանությունների ուսումնասիրության կնետրոնի հիմնադիր տնօրեն Շիմոն Կրբեցը եւ այլք։
Ֆիլմում հնչում են նաեւ հայ երաժիշտների կատարումներ։
Նշենք նաեւ , որ վերոհիշյալ երկների մամուլում այս օրերին տպագրվել են Հայոց ցեղասպանության թեմայով հոդվածներ։
Ֆիլմը երեք մասով տեղադրվելու է youtube.com-ում։
Մաս 1-ին
Մաս 2-րդ
Մաս 3-րդ
ՕՐԵՐ