Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Բուլղարիայի «Նաիրի» պարախումբը՝ «Էստրեյա» բալետային խմբի հատուկ մասնակցությամբ և Անահիտ Չալյովսկայի բանաստեղծություններով, Ապրիլի 24-ին, Բուլղարիայի ժամով 18:30-ին, կհեռարձակեն «Ճանապարհը» պարային ներկայացումը առցանց՝ ի նշան համայն հայության և Հայաստանի համար խորհրդանշական օրին:
Կարծում եմ, որ Սոֆիայում կայացած մեր հանդիպման ժամանակ մենք ձեզ պատմեցինք մեր պարային ներկայացման մասին:

Հայերեն և անգլերեն լեզվով կարճ տեսահոլովակներ ենք ուղարկում, որպեսի պատկերացում կազմեք 2020 թվականի ապրիլի 24 Բուլղարիայի ժամով 18:30-ին, Չեխիայի ժամով՝ 17:30-ին ուղիղ եթերով հեռարձակվող ամբողջ ներկայացման մասին, որի տևողությունը մեկ ժամ է և հեռարձակվելուէ
https://www.youtube.com/watch?v=dDffOh-EECA հղումով:

Տեսահոլովակները ՝
https://youtu.be/esyNCr99mZY
https://youtu.be/muLzrGPtVV8

Առաջին ներկայացումից հետո բեմադրությունը առկա կլիլնի համացանցում 24 ժամվա ընթացքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Խնդրում ենք ներկայացմը սկսելուց առաջ կարգավորել տեսանյութի ցուցադրման որակը և ենթագրերը, ինչպես նշված է «Settings» ֆայլում:

Ճանապարհը» ներկայացոման մանրամասներ՝ https://www.facebook.com/events/1148653732136390/

Պարային և պոետիկ այս պատմությունը 1915 թ. ցեղասպանության մռայլ օրերին  մի հայ ընտանիքի ճակատագրի և Բուլղարիայում նրա փրկության ուղիներ որոնելու մասին է: Հիմնվելով իրական պատմության վրա` ծրագիրը վերածնում է հայրենի հիշողության պահպանման գաղափարը, նույնիսկ այն ժամանակ, երբ ստիպված ենք եղել մեր արմատները տարածել նոր հայրենիքում: Որպես միավորման թեմայի արտահայտություն, ելույթին մասնակցում են ծագումով հայ և բուլղար 40 պարողներ, ովքեր ներկայացնում են ընդհանուր առմամբ մոտ 20 տարատեսակ կոստյումներ: Դրանցից որոշների աշխատանքն ու ասեղնագործությունը Հայաստանի վարպետների ձեռքի աշխատանք են:

 

orer.eu