Սուրբ Ծնունդն ու Ամանորը նշվեց նաեւ Չեխիայի հայ համայնքում։ Դեկտեմբերի 31-ի գիշերը համայնքային տոնական երեկո կազմակրպվեց Յիհլավայի հայ համայնքում, ուր ,,Ուրարտու,, հայ-չեխական մշակութային միությունը կազմակերպել էր Ամանորյա երեկո։ Երեխաներին հյուր էին եկել Ձմեռ պապն ու ձյունանուշը, թեւածում էր երգնու պարը։