Ապրիլի 17-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոտգորիցայից Երեւան ուղեւորվեց հայաստանցիներով ինքնաթիռը, որը հայրենիք հասցրեց ՀՀ 4 քաղաքացու։ Կազմակերպչական հարցերը համակարգել է Չեռնոգորիայի ,, Հայկական սփյուռք» կազմակերպության նախագահ Գուրգեն Զաքոյանը։
Վերջինս իր ֆեյսբուքյան էջում հատուկ շնորհակալություն է հայտնել Չեխիայում եւ Չեռնոգորիայում Հայաստանի դեսպանությունից եւ մասնավորապես դեսպան Աշոտ Հովակիմյանից, ցուցաբերած մեծ աջակցության համար, ինչպես նաեւ դեսպանության Չեռնոգորիայի հարցերի պատասխանատու դիվանագետ Հակոբ Սարգսյանից, Չեռնոգորիայի արտգործնախարարությունից ու պետական այլ հիմնարկներից, ինչպես նաեւ Հայաստանում Չեռնոգորիայի պատվավոր հյուպատոս Հրաչյա Մուսաելյանից, երկու երկրների պետական եւ մասնավոր բոլոր ընկերություններից։ Մեծ աջակցություն են ցույց տվել նաեւ անհատ ձեռներեցները։
Հայաստանցի ուղեւորները բարեհաջող տեղ են հասել եւ նրանց անմիջապես տեղավորել են ,,Մարիոթ Արմենիա,, հյուրանոցում՝ 14-օրյա մեկուսացման համար։
ՕՐԵՐ