Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր՝ ապրիլի 3-ի առավոտյան Պրահա 6-ի թաղապետարանը, չնայած արտակարգ դրության պայմաններին, Ինտերբրիգադի հրապարակից տարհանել է մարշալ Իվան Կոնեւի բրոնզե արձանը։ Մարշալ Կոնեւի արձանը դրվել էր սովետական տարիներին` 1980 թվականին, քանի որ նրա  հրամանատարությամբ էին խորհրդային զորքերը Երկորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ազատագրել Պրահան։ Վերջին տարիներին Պրահա 6-ի թաղապետարանի ղեկավարության փոփոխությունից հետո, երբ թաղապետ դարձավ Օնդրեյ Կոլարը, արձանի տեղահանման հարցը դրվեց օրակարգում։ Ու թեեւ Պրահա 6-ի բնակիչների մեծ մասը դեմ էր այն հանելուն, այնունամենայնիվ թաղապետարանի խորհուրդը որոշեց տարհանել։  Դրան չօգնեց նաեւ Չեխիայում Ռուսաստանի դեսպանության հորդորները։ Ավելին, Ռուսաստանի դեսպանության փողոցը անվանակոչեցին վաղամեռիկ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի անունով։

Մինչ այդ որոշ ընդդիմադիր  եւ հակառուս ծայրահեղ ուժերի կողմից արձանի վրա տարատեսակ անվայել մակագրություններ հայտնվեցին։ Թաղապետարանը, որպեսզի մեղմի այդ մոլուցքը, նույնիսկ մի հուշատախտակ ավելացրեց, որ Կոնեւը նաեւ մասնակցել է 1956 թ Բուդապեշտի իրադարձություններին, բայց արձանին դեմ արտահայտվողները մնացին անդրդվելի։ 

Այժմ թաղապետարանը որոշել է արձանը տեղափոխել 20-րդ դարի պատմության թանգարան, որտեղ կցուցադրվեն ամբողջատիրության տարիներին Չեխոսլովակիայում կանգնեցված հուշարձանները։ 

Պրահա 6-ի ֆեյսբուքյան էջում քաղաքացիների մեծամասնությունն իրենց դժգոհությունն են հայտնում, գրելով , որ  Պրահա 6-ի  թաղապետարանն այնքան թույլ  է գտնվել, որ արտակարգ դրությունն օգտագործել է արձանը տարհանելու համար։ Օգտատերերից մեկը գրել է, որ այն պահին, երբ մենք պայքարաում ենք կորունավիրուսի դեմ, օգնություն ենք ուղարկում Մարդիդ ու Հռոմ, դուք պայքարաում եք Կոնեւի արձանի դեմ։ 

 

ՕՐԵՐ