Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Լույս է տեսել  ՕՐԵՐ ամսագրի հերթական համարը։ Այս անգամ Հակոբ Ասատրյանի հոդվածաշարը  նվիրված է Սերբիայի եւ Սլովենիայի հայկական համայնքներին։ Ի դեպ, Սլովենիայի հայության մասին առաջին  անգամ է տպագրվում նման հոդված, քանի որ համայնքը նոր է կազմավորվում։ Առաջին անգամ մեր ամսագրում ներկայացվում են Սերբիայում եւ Սլովենիայում ապրող հայկական արմատներով մշակույթի գործիչները, հետաքրքիր տեղեկություններ պատմական անցյալից ու ներկայից։ Ի դեպ, Սերբիային նվիրված հոդվածում գրել ենք նաեւ  Սողոմոն Թեհլիրյանի սերբական շրջանի գործունեության եւ նրա ընտանիքի մասին։ 

Այս համարում տեղ են գտել նաեւ Լեւոն Շիրինյանի եւ Աննա Կարապետյանի հետաքրքիր վերլուծությունները՝ նվիրված Արցախի խնդրի կարգավորմանը։ 

Բացառիկ հարցազրույցներ են տպագրվել աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, կինոռեժիսոր Բորիս Ակոպովի, դաշնակահար Վարդան Մամիկոնյանի, կոմպոզիտոր եւ Նաղաշ անսամբլի հիմնադիր Ջոն Հոդյանի եւ այլոց հետ։ 

Չեխերեն էջերում լույս են տեսել բանաստեղծ Գագիկ Դավթյանի ստեղծագործությունները՝ Լիբոր Մարտինեկի չեխերեն թարգմանությամբ։ 

Համարում տեղ են գտել նաեւ այլ հետաքրքիր հոդվածներ եւ տեղեկություններ, այդ թվում՝ Նաղաշ անսամբլի չեխական,Դելլալյան եռյակի բրյուսելյան համերգների,  չեխական Վինոր եւ Կբելի ու հայկական Դիլիջան եւ Սեւան քաղաքների համագործակցության մասին։ 

 

ՕՐԵՐ կարող եք բաժանորդագրվել հետեւյալ հասցեով՝ 

 

Բաժանորդագրվեք  ՕՐԵՐ  եվրոպական ամսագիրը

եւ ծանոթացեք եվրոպահայության պատմությանն ու ներկային

 

Տարեկան բաժանորդագրությունը Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս`  50 EURO, Չեխիայում՝ 500 կրոն

 

Բանկային փոխանցումը կատարելուց հետո, խնդրում ենք Ձեր հասցեն ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով։

 

ORER MAGAZINE

Uni Credit Bank

Czech Republic a.s.

 Bank Code-2700  Account number 1002511474

 IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474

SWIFT BACXCZPP

 

Orer magazine-H. Asatryan

Tibetska 2\806

PRAGUE 6

16000 Czech Republic

 

Չեխիայում փոխանցումների համար ՝ 

68041001     bank code  2700

IBAN CZ 23 2700 0000 0000 6804 1001

SWIFT BACXCZPP