Լեհ գրողների միության Բիդգոշչ-Տորունյան մասնաճյուղի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ թողարկվել է մասնաճյուղի երկարամյա անբասիր նախագահ, Ֆրանց Կաֆկայի անզուգական թարգմանիչ Ալֆրեդ Կովալկովսկու անվան մեդալ, որը շնորհվում է լեհ և լեհ գրականության թարգմանիչներին: (Մեդալի դարձերեսին Կաֆկայի ձեռագրից մի դրվագ է):
«Հարգելի Գագիկ Դավթյան, ուրախ եմ հաղորդելու, որ դուք արժանացել եք Ալֆրեդ Կովալկովսկու անվան մեդալի՝ գրական թարգմանության ոլորտում ակնառու նվաճումների համար: Շնորհավորում ենք…»,- գրում է մեդալի շնորհման կազմկոմիտեի նախագահ Դարիուշ Տոմաշ Լեբյոդան:
ՕՐԵՐ