Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հայկական ժողովրդային շարժումի Կենտրոնական խորհուրդը եւ Շարժման աշխարհասփյուռ մասնաճյուղերը ողջունում են Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւի հաստատումը, այն համարելով Հայկական նորագույն ազատագրական պայքարի, ինչու ոչ նաեւ թուրքական ծավալապաշտական ախորժակների հետևանք:

Սիրիայի և տարածաշրջանի մյուս ժողովուրդները՝ Իրաքից մինչեւ Եգիպտոս ու Լիբիա, վերջին տարիներին և մանավանդ վերջին օրերին ականատեսն են թուրքական ծավալապաշտական քաղաքականության արձանագրած արդյունքներին՝ ամենուրեք արյուն է հոսում Թուրքիայի և նրա գործակալների վայրագությունների հետևանքով:

Իհարկե, մենք որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, չէինք ցանկանա որևե բարեկամ ժողովրդի տեսնել արհավիրքի մեջ, սակայն պիտի ընդգծենք, որ այն բոլոր վայրագությունները, որ այսօր տարածաշրջանում իրեն թույլ է տալիս Էրդողանի իշխանությունը առաջին հերթին Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն չդատապարտվելու հետեւանք է:

Ոստի, կրկին անգամ ոջունելով Սիրիական խորհրդարանի որոշումը, ու նաև Եգիպտոսի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգ դարձնելու փաստը, տարածաշրջանի մյուս երկրներին նաեւ հորդորում ենք վերանայել պահպանողական ու լոկ նեղ շահերի վրա հիմնված իրենց վերաբերմունքը պատմական իրականության ու հայոց ոտնահարված իրավունքների հանդեպ:

 

 

                                       Հայկական Ժողովրդային Շարժում

                                         Կենտրոնական Խորհուրդ

 

Աթենք, 13 փետրվարի 2020թ