ԱՄՍՏԵՐԴԱՄ. – Նիդեռլանդական լրատվամիջոցները տեղեկություններ են հաղորդում, որոնց համաձայն թուրքական ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանական բաժինն այսօր ձերբակալել է Տիգրանակերտում բնակվող հոլանդացի լրագրողուհի Ֆրեդերիկա Գերդինքին։ Վերջինս հայտնի է քրդական հարցի շուրջ հրապարակած իր հոդվածներով: Նրան մեղադրում են ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեջ: Այդ մասին Թվիթերի իր էջում գրառում է կատարել հենց ինքը՝ Ֆրեդերիկ Գերդինքը: