Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Դարերի ընթացքում Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Եվ ահա այսպիսի քաջորդիներից է հայ ռազմական գործիչ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր): Ծնվել է 1957 թվականին Ստեփանակերտում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Արթուր Ալեքսանյանը սովորել է Ռուսաստանի Իվանովոյի մարզի Կինեշմայի տնտեսագիտական տեխնիկումում (1982):1977-79-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ տանկային ստորաբաժանումում: 1979-88-ին` ԼՂԻՄ-ի տարբեր էստրադային նվագախմբերի երաժիշտ: Ղարաբաղյան ժողովրդա-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից եղել է նրա ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների շարքերում։ Արժանացել է մի շարք պետական ու գերատեսչական պարգևների,որոնք են՝ 1996 ՀՀ Նախագահի Հրամանագրով 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» Շքանշան,1996 ՀՀ Պաշտպանության Նախարարի Անվանական զենքով,2000 ԼՂՀ Նախագահի Հրամանագրով 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» Շքանշան,2000 ԼՂՀ ՊՆ Պատվոգիր Շուշիի գրավման համար,2004 ՀՀ Ազգային Անվտանգության Նախարարի Անվանական զենքով: Պատերազմի ժամանակ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, ղեկավարել է թիկունքի աշխատանքները և եղել տարբեր ստորաբաժանումների հրամանատար Մարտակերտի պաշտպանական դիրքերի Հաթերքի կիրճում: Ռազմաճակատի այդ հատվածը պաշտպանում էր Արցախի գլխավոր հոգևոր կենտրոնը՝ Գանձասար վանքը:

Հենց այս հատվածում է Արթուր Ալեքսանյանը ղեկավարել Հայաստանից ժամանած և իր հրամանատարությամբ գործող «Արծիվներ» կամավորականների ջոկատները՝ «Մահապարտներ» անվանումով։Ալեքսանյանը մի քանի անգամ ծանր վիրավորվել է, արժանացել է Հայաստանի և Ղարաբաղի բարձրագույն ռազմական պարգևների: Պատերազմից հետո նրան հանձնարարվեց կազմավորել Հայաստանում «Կարմիր բերետներ» հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանման գլխավոր վարչությունը: Մի քանի խոսքով ներկայացնենք նրա գիրքը: Ամարասի Արթուրի հերոսության մասին գրվել են գրքեր, ակնարկներ ու պատմություններ, նկարահանվել են մի քանի ֆիլմեր: Նրա մասին շատ լեգենդներ են պատմում: Սակայն այդ բոլորն արվել է առանց նրա մասնակցության և ոչ նրա պատմածներով: Վերջապես ընկերների ու զինակիցների խնդրանքով Ալեքսանյանը որոշեց ինքը գրել իր հուշերը՝ բացահայտելով բոլոր դետալները, ներկայացնելով Արցախի հերոսական ժողովրդի՝ հանուն ինքնորոշման և մայր Հայաստանին վերամիավորվելու սկսված Ղարաբաղյան շարժման գաղտնիքները: Գիրքը խմբագրել է կինը՝Հասմիկ Անտոնյանը:Բաղկացած է մի քանի գլուխներից,որտեղ ներկայացված են Ղարաբաղյան շարժման և Ղարաբաղյան պատերազմի ծագման պատճառները: Ինչպես հեղինակն է ասում գիրքը պետք է թարգմանել ու ներկայացնել համայն մարդկությանն,որպեսզի բոլորը իմանան,թե իրականում ինչպես է ծագել Արցախյան հիմնախնդիրը, ինչպիսի վայրագ պետություն է Թուրքիան ու դարձնել այն շարունակելի՝պատմելով պատերազմի մնացած պատմությունները:

Գրքում նա հիշատակում է նաև իր մարտական ընկերներին,ում հետ նա մասնակցել է Շուշիի ազատագրմանը:Լեգենդար Մոնթեի հետ Քարվաճառում անցկացրած օրերը: Այսպիսով լինելով մասնագիտությամբ երաժիշտ նա բռնեց մարտական ուղին՝ջանք չխնայելով պաշտպանել այն դարանակալ թշնամուց:Եվ ահա որպես երախտագիտություն Հայաստանի ու Արցախի ժողովրդի արվեստասեր ու հայրենասեր հասարակության կողմից սիրված մշակութային օջախներից մեկում՝Երևանում, Հովհաննես Շահամբերյանի անվան նում հունվարի 25-ին տեղի ունեցավ շատ հետաքրքիր հանդիպում-ցերեկույթ, ինչպես նաև գրքի շնորհանդես: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, զինվորականներ՝ փառաբանելու սիրված մտավորականին ու զինվորականին,Արթուր Ալեքսանյանին (Ամարասի Արթուր), ինչպես նաև մասնակցելու նրա «Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսին:Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ,ինչպես նաև ցերեկույթը վարում էր թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանն,ով այնպես գեղեցիկ ու բովանդակալից ներկայացրեց սիրված մտավորականին ու զինվորականին,որ կարծես հանդիսատեսին տեղափոխեր Արցախյան Գոյամարտի անհիշելի ժամանակներ,երբ համայն մարդկությունը պայքարում էր բարբարոս ոսոխի դեմ,այդ օրերին ունեցանք շատ հերոսներ,դրանցից էր սիրված զինվորական ու մտավորական Արթուր Ալեքսանյանը:

Ըստ Հովեյանի դեռ 1915 թվականը չի ավարտվել մինչ օրս,դրա վառ ապացույցն էր 2016թ ապրիլյան քառօրյան,որի ժամանակ ազգովի մարտնչելով երկրի սահմաններից դուրս շպրտեցինք դարանակալ թշնամուն: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան օրվա հերոսը՝ներկայացնելով գիրքն ու Արցախյան Գոյամարտից հայտվածներ: Իր ելույթի ժամանակ նա նաև հայտնեց իր մտահոգությունը Ռուսաստան-Թուրքիա ներկայիս հարաբերությունների վերաբերյալ:Ցերեկույթի ընթացքում գրքից հատվածներ էր ընթերցում դերասանուհի-ասմունքող Գայանե Սամվելյանը:Միջոցառման ժամանակ հանդիսատեսն առիթ ունեցավ դիտելու սիրված մտավորական, բուլղարուհի ռեժիսոր, օպերատոր, կինովավերագրող և լրագրող, Հայաստանի և Բուլղարիայի Հանրապետությունների լրագրողների միության անդամ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ Ցվետանա Պասկալևայի Հայորդիներ հաղորդումը՝նվիրված սիրված հրամանատարին ու նրա անցած մարտական ուղուն:Ցերեկույթի ընթացքում հնչեցին նաև ռազմահայրենասիրական ու ելույթներ նրա մարտական ընկերների ու գործընկերների, ի դեմս՝ ՀՀ նախկին վարչապետ հայ քաղաքական գործիչ Արամ Սարգսյանի, պետական և ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի, հայազգի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից,Շուշիի ազատագրման հրամանատար  Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանի,Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, հայ քաղաքական, պետական գործիչ Ազատ Արշակյանի,Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ գնդապետ Աիդա Սերոբյանի, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկ Մարտիրոս Ժամկոչյանի, ամենատարեց մահապարտ Սպարտակ Մաթևոսյանի, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ «Ազատամարտիկների խորհրդի» համակարգող Վոլոդյա Ավետիսյանի,գրող հրապարակախոս, պահեստազորի գնդապետ Անդրանիկ Արշակյանի,Բակուր Կարապետյանի, ովքեր տարբեր ու հետաքրքիր հիշողություններ պատմեցին կապված սիրված մտավորականի հետ: Վերջում ամփոփիչ ու շնորհակալական խոսքով հանդես եկավ Արթուր Ալեքսանյանն, ով իր երախտիքի խոսքերն ուղղեց ներկաներին ու ցերեկույթի կազմակերպիչներին՝հույս հայտնելով,որ կհանդիպեն իր նոր գրքի շնորհանդեսին:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի