2020 թվականի հունվարի 19-ին ժամը 19-ին Պրահայի Ռուդոլֆինումի շքեղագույն դահլիճում հանդես կգան աշխարհառչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։
Այս համերգը մաս է կազմում նրանց եվրոպական շրջագայության, որի ընթացքում հունվարի 8-21-ը համերգներով հանդես կգան՝ հունգարի 8-ին Մյունխենում, 9-ին՝ Զալցբուրգում, 10-ին՝ Շտուտգարտում, 12-ին՝ Բեռլինում, 14-ին՝ Լոնդոնում, 17-ին՝ Վիեննայում, 19-ին՝ Պրահայում, եւ հունվարի 21-ին Մոսկվայում։
Եվրոպական շրջագայության կազմակերպիչն է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, որի նախագահը Կոնստանտին Իշխանովն է։
Կկատարվեն Ռավելի/ Cikán (Tzigane) – Koncertní rapsodie pro housle a orchestr/ եւ Բրյուխի/ Koncert pro housle a orchestr č. 1 g moll, op. 26./ ջութակի կոնցերտները, ինչպես նաեւ Ալեքբեյ Շորի ,,Միայնակ առագաստ,,/ Barcarola pro housle a orchestr/ եւ Ջոն Տեր-Թադեւոսյանի ,,Մարդու ճակատագիրը,, /Symfonie č. 2 „Osud člověka“/ ստեղծագործությունները։ Այս վերջին սիմֆոնիան կներկայացվի իբրեւ եվրոպական պրեմիերա։
Պրահայում տոմսերը կարող եք գնել հետեւյալ հասցեով՝
https://www.ticketstream.cz/event/armenian-state-symphony-orchestra-maxim-vengerov-128945