Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

,,Թումանյանական վայրերով,,  խորագիրն է կրում այսօր Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում բացված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։

Հեղինակը Թումանյանների շառավիղներից է՝ Հովհաննես Թումանյանի եղբոր՝ Ռոստոմի թոռը՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,մաթեմաթիկոս Հանրի Ներսիսյանը, ով անցել է Դսեղի և տարածաշրջանի թումանյանական վայրերով ու այդ ամենը լուսանկարել՝ընտրելով իմքնատիպ ու թումանյանական աշխարհին բնորոշ կադրեր։

Սա Հանրի Թումանյանի առաջին նմանօրինակ ցուցահանդեսը չի։ Նման  լուսանկարներով  նա. նշել է իր պապի՝մեծն Թումանյանի ծննդյան 140 և 145 ամյակները։

«Ես այս տարի էլ շարունակեցի իմ որոնումները և հարուստ թումանյանական աշխարհը հնարավորություն տվեց նոր հետաքրքիր կադրեր գտնել,-ասում է հեղինակը՝Հանրի Ներսիսյանը,-շատ այս կամ այն գնալ պետք չէ։ Բնաշխարհը շատ սիրող Թումանյանը լավ գիտեր  այն և  իր գրչակից ընկերներին խորհուրդ էր տալիս Դսեղ գնալ և անցնել « Ծովերով»,«Սուրբ Գրիգոր Բարձրաքաշի եկեղեցով»,«Սիրուն խաչով»,«Դդի ուսով»,Դսեղին հարևան գյուղերով ,սարերով ու ձորերով,անտառներով ու լեռներով.....»։

Ներածական խոսքով ցուցահանդեսը բացում է թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը՝ընդգծելով,որ սրանք սոսկ լուսանկարներ չեն,այլև տիպական պատկերներ թումանյանական  բազմազան աշխարհից,որոցից նաև թումանյական պոեզիան է «հնչում»»։

 

Ներկայացվող աշխատանքները բարձր գնահատեց թումայանագետ,բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը՝ընդգծելով,որ Հանրի ներսիսյանի ներկայացրած աշխատանքները բանաստեղծական ոգի  ու ներշնչանք ունեն։

Հաջորդ բանախոսը՝«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանը  առանձնացնում  է Հանրի Ներսիսյանի լուսանկարների գեղարվեստականությունը, երբ հեղինակը վավերական հենքի  վրա ստացել«վրձնահարվածներով  պատկերներ»։

Օրինակ,Դսեղի համայնապատկերը Դդի ուսից, ուր Թումանյանը իր հավերժական հանգիստն էր ուզում գտնել։ «Այստեղ պետք է նշել,որ Հանրի Ներսիսյանը տարվա մի հատվածը անց է կացնում Դսեղում,-ասում է Սերգո Երիցյանը,-և այդ օրերին էլ զինվում է ժամանակակից լուսանկարչական ապարատով ու քայլում թումանյանական արահետներով՝փնտրելով այն պատկերը,որը բնորոշ է Լոռվա թումանյական աշխարհին։Այստեղ ցուցահանդեսում  տեսնում ենք  բնորոշ արդյունքները Դսեղի ու շրջակա միջավայրի ծաղիկներից մինչև բնության ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձանները»։

Փորձեցինք զրուցել նաև ցուցահանդեսի բացման եկած բազմաթիվ այցելուների հետ։ Բոլորն իրենց հիացմունքն էին արտահայտում, իսկ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,ով նախկինում Վիրահայոց թեմի առաջնորդն էր (այժմ ղեկավարում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բաժիններից մեկը)նախաձեռնողն էր թումանյանական բազմաթիվ միջոցառումների, ասում է.«Թումանյանի ոգին  կարողացել մեզ փոխանցել հարգարժան ակադեմիկոսը՝ամենայն հայոց բանաստեղծի  շառավիղը։Երևում է այն մեծ բծախնդրությունը,որ նա ունեցել է լուսանկարելիս և դրանք ցուցահանդեսի համար ընտրելիս։ Այս լուսանկարները ամբոջական պատկերացում են տալիս թումանյանական աշխարհի մասին»։

Թանգարանի տնօրենն ավելացրեց նաև,որ մինչև դեկտեմբերի 8-ը ցուցահանդեսը կգործի այստեղ,իսկ դրանից հետո կհյուընկալվի տարբեր ուսումնական հաստատություններում, իսկ մեկ շաբաթ անց՝դեկտեմբերի  6-ին ժամը 16.00-ին թանգարանում կկայանա «Հովհաննես Թումանյան. հատընտիր» գրքի շնորհանդեսը։

 

Այն կազմել են Թումանյանի թոռնուհին՝բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը և բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը։ Գիրքը տպագրվել է «Ապավեն» ընկերության կողմից (համահիմնադիրներ՝ Արսեն Ղազարյան,Գագիկ Աղաջանյան)։ Գիրքը տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, իսկ բուն տպագրությունը իրականացվել է «Էդիթ պրինտ» ընկերությունում։                     

Կարինե Տիտանյան