Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 22-24-ը մայրաքաղաք Երևանում անցկացվեց Գրքի երևանյան երրորդ փառատոնը: Դրա շրջանակում տեղի ունեցան ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ:

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում անցկացվել է գրական մրցույթ, որին ներկայացվել է 87 հայտ՝ ընդ որում 43-ը «Պոեզիա», 34-ը «Արձակ», 10-ը «Դրամատուրգիա» անվանակարգերում։ Փառատոնի ընթացքում անցկացվող ցուցահանդես-տոնավաճառին մասնակցեցին 37 հրարատարակչություն, գրախանութ և կազմակերպություն: Նշենք , որ այստեղ գրքերը վաճառվում էին մինչև 40 տոկոս զեղչով։

Միջոցառման բացման արարողությանը համերգով հանդես եկան «Ագապէ» կամերային երգչախումբը և «Երևան» լարային քառյակը: Փառատոնի շրջանակում անցկացվող շնորհանդեսներին ներկայացվեցին Սթիվեն Քինգի «Փայլատակում», Լայմըն Ֆրենկ Բաումի «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները», Ռուբեն Հովսեփյանի «Հեքիաթներ», Օլգա Տոկարչուկի «Գրքի մարդկանց ուղևորությունը», Սամվել Գասպարյանի «Կաիսայի ընտրյալները. Տիգրան Պետրոսյան» և այլ գրքեր:

Անցկացվեցին նաև քննարկումներ «Իմ փոքրիկ գիրքը» մանկական կոմիքսների շարքի, Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» և այլ գրքերի վերաբերյալ, կլինի ջազի և պոեզիայի վինիլային երեկո Վահագն Մարտիրոսյանի հետ:

Փառատոնի բացման պաշտոնական արարարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին՝ «ՀԲԸՄ Հայաստան» ցուցասրահում և դահլիճում: Փառատոնի երեք անվանակարգերում հաղթողների անունները կհայտարարվեն փակման արարողության ժամանակ՝ նոյեմբերի 24-ին։

Շրջելով տաղավարներով այստեղ հանդիպեցինք մեր բարեկամներին,որոնք ներկայացնում էին Գրականության ու Արվեստի թանգարանը, Էդիտ Պրինտ, Մագաղաթ, Ֆենիքս, Երևանի Պետական Համալսարանի հրատարակչությունները:Եվ այսպես սա մի հետաքրքիր տոն էր.որ կարծես բոլոր հրատարակիչները լինեին մրցակցության մեջ՝իրենց հետաքրքիր ու զարմանահրաշ հրատարակություններով իրենց կողմ ներքաշելով ընթերցողներին ու հասարակությանը:

Հուսանք, որ այն կլինի շարունակելի՝ոգևորելու ընթերցասերներին ու պահպանելու գրքի դարավոր արժեքն ու տպագրության ավանդույթները:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի