Նոյեմբերի 11-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և խորհրդական Նունե Զաստուխովան այցելեցին Կիևում գտնվող աշխարհահռչակ գրող Միխայիլ Բուլգակովի տուն-թանգարանը և տնօրեն Լյուդմիլա Գուբիանուրիին հանձնեցին Բուլգակովի վեպերի և պատմվածքների հայերեն թարգմանությունները, որոնք կատարել է հայ հայտնի թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանը։ այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Տուն-թանգարանն ունի մեծ վարպետի գործերի օտար թարգմանությունների գրադարան, ուր մինչ օրս չեն եղել հայերեն թարգմանված ստեղծագործություններ։
Հավելենք, որ Արմեն Հովհաննիսյանի կողմից կատարած թարգմանությունները մասնագետների կողմից արժանացել են բարձր և առանձնահատուկ գնահատականի։ Հանդիպմանը ներկա էր նաև տուն-թանգարանի առաջին տնօրեն, մեծ վարպետի գրական ժառանգության ամենախոշոր մասնագետներից մեկը՝ Անատոլի Կոնչակովսկին։
orer.eu