Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստանի ամերիկյան համալսարանում  տեղի կունենա Զորյան Ինստիտուտի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բանավոր պատմության կենտրոնի» պաշտոնական բացման արարողությունը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ Փափազյան գրադարանում: Զորյան ինստիտուտն այս կնտրոնին է հանձնել իր՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանավոր պատմության հայտնի արխիվի պատճեները: Մինչ օրս հավաքածուն  կարեւոր նշանակություն ունի գիտնականների, ուսանողների, հետազոտողների եւ կինոգործիչների համար: Ուսանողները եւ գիտնականները ողջ Հայաստանում հնարավորություն կունենան տեսնելու եւ հետազոտություն իրականացնելու ներկայացված նյութի վերաբերյալ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը եւ Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ (Գուրգեն) Սարգիսեանը:

Զորյան ինստիտուտի Բանավոր պատմության հավաքածուի ներկայացման ժամանակ իր խոսքում Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանն ասում է. «Մեծ ջանքեր են գործադրվել հարցաթերթիկը մշակելու համար, որը տեղեկություն կհաղորդեր ոչ միայն Ցեղասպանության մասին, այլեւ մանրամասներ եւ արժեքավոր բացահայտումներ կտրամադրեր հայ ժողովրդի՝ Ցեղասպանությանը նախորդող կյանքի վերաբերյալ: Հարցերի ստանդարտացված շարքը խաչաձե հղման եւ վկայությունների համեմատության հնարավորություն կընձեռնի: Հարցումը դասակարգված է չորս ընդարձակ  վերնագրի ներքո՝ 1) քաղաքային/գյուղական կյանքը հայրենիքում,  2) կոտորածն ու աքսորը հայրենիքից, 3) որպես ներգաղթյալ ունեցած փորձառությունը, 4) վերաբերմունքը եւ մեկնաբանությունները»:

 

ՕՐԵՐ